ԼԱՎԱՇՈՎ ԵՎ ՄՍՈՎ ՌՈՒԼԵՏ

myasnoj-rulet-s-lavashomՀարկավոր է

լավաշ 2 հատ

տավարի միս 300 գրամ

բրինձ 100 գրամ

կաթնաշոռ 200 գրամ

կանաչ սոխ

սամիթ

մաղադանոս 0,5 փունջ

սոխ 1 գլուխ

ձեթ

աղ

սև պղպեղ

ձու 2 հատ

մածուն 0,5 թեյի բաժակ

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ ջուր եռացնել, բրինձ եփել: Գլուխ սոխը մանր կտրտել, բուսայուղով տապակել: Թափանցիկ դարձած սոխին ավելացնել տավարի աղացած միսը, շարունակել տապակել, համեմել աղ ու պղպեղով, լցնել ջրքամած բրինձը, խառնել, կրակից վերցնել: Կաթնաշոռը տրորել, ավելացնել մանր կտրտած կանաչ սոխը, սխտորը, սամիթը, համեմել աղ ու սև պղպեղով, խառնել: Մսով խճողակին մանր կտրտած մաղադանոս ավելացնել, խառնել: Լավաշները կիսել, ամեն կեսին կաթնաշոռով կամ մսով խճողակ դնել, երկար տոլմայի նման փաթաթել, դնել ջեռոցի յուղած տապակի մեջ: Թասի մեջ ձվերն ու մածունը լավ հարել, ավելացնել հանքային ջուրը, խառնել, լցնել ջեռեփուկի փաթեթների վրա, թողնել 20-25 րոպե, որպեսզի սոուսը ներծծվի: Եփել 180* նախապես տաքացրած ջեռոցում` մինչև կարմիր կեղև կապեն: Մատուցել կանաչ աղցանի հետ: