ԻՏԱԼԱԿԱՆ ԼԱԶԱՆՅԱ

e45540b0-0d4e-4e71-9a68-ff9d65d3b739
Հարկավոր է
3 տարա լոլիկ, 1 տարա տոմատի մածուկ, 1 մանր դդմիկ, 1 սմբուկ, 2 միջին չափի սոխ, 3 պճեղ, սխտոր, 2 պղպեղ 500 գ աղացած միս, 250 գ պանիր:  Լազանյայի պանրի սոուսը` 2 ճաշի գդալ կարագ, 4 ճաշի գդալ ալյուր, 2 բաժակ կաթ:  Համեմունքներ` աղացած մշկընկույզ, ռեհան, օրեգանո, պղպեղ, աղ, մի շերտ կարմիր պղպեղ:  Հավելումներ` կարագ :
Պատրաստման եղանակը
*Լազանյան եփեք մի փոքր աղի ջրում մոտավորապես 5 րոպե: Հանեք ջրից և փռեք առանձին, որպեսզի չկպչեն իրար:
*Ամանի մեջ մանր կտրտեք լոլիկը, ավելացրեք ռեհան և օրեգանո, հետո մանր կտրտած սմբուկը, մանր դդմիկը, պղպեղը: *Տապակեք ցածր կրակի վրա: Ընթացքում ճզմեք սխտորը, համեմեք աղով և պղպեղով և տապակեք ամեն ինչը:
*Տապակելու վերջում ավելացրեք ճզմած սխտորը, տապակեք մի փոքր, իսկ հետո ավելացրեք խառնուրդը սոուսին:
*Միսը եփեք ամանի մեջ սոխի հետ մոտավորապես 8-12 րոպե ցածր կրակի վրա: Երբ միսը տապակվել է, ավելացրեք տոմատի մածուկը և տապակեք մի պահ:
*Ավելացրեք սոուսը: Համեմեք ըստ ճաշակի: Վերցրեք կրակից:
*Պատրաստեք պանրի սոուսը:
*Հալեցրեք կարագը թավայի մեջ և ավելացրեք ալյուրը: Ամեն ինչ տապակեք մինչև այլուրը կսպիտակի, հետո անընդհատ խառնելով ավելացրեք կաթը մինչև կսատանաք թանձր կրեմի զանգված: Հետո ավելացրեք պանիրը և եփեք մինչև այն կհալվի:
*Համեմեք պղպեղով և աղացած մշկընկույզով:
*Թծվածքաճաշի տարայի հատակին կարագ քսեք: Հետո շերտ առ շերտ դրեք լազանյան, պանրի սոուսը և միսը, վրան պանիր քերեք և կրկնեք շերտերը մինչև ձեր բաղադրիչները կավարտվեն:
*Վրան շաղ տվեք պանիր և ռեհան:
*Եփեք 30 րոպե 109 C° ջերմաստիճանում: