SHOW BISS

ԻՆՉ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԵՐԳՉՈՒՀԻՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՀԱՄԵՐԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ

11. 02. 2019

24e3936c053760b0632a98e6cac5de09

 Մեզանից շատերը սիրում են հաճախել հայտնիների համերգներին, բայց ոչ բոլորը գիտեն, թե որքան մեծ ջանքեր են հարկավոր համաշխարհային հռչակ ունեցող աստղի համերգ կազմակերպելու համար: Ինչ պահանջներ ունեն աշխարհի ամենահայտնի երգչուհիները:

Ջենիֆեր Լոպես: Երգչուհին ուզում է ունենալ սպա ոճի գրիմանոց. պատերն ու կահույքը պետք է սպիտակ լինեն: Ծաղկամանի մեջ պետք է լինի 24 սպիտակ վարդ, ջրով լի շշերը ևս պետք է լինեն 24 հատ: Բացի դա, նրա համարում պետք է լինի ալոեի, կոկոսի հյութ ու թարմ դարչին: Իսկ բեմի համար պետք է լինի 25 սև սրբիչ:

a2c589175c2683c70a00c44b14df0580

Բեյոնսե: Երգչուհու պահանջների մեջ են մտնում 2 սենյակներով գրիմանոցը, որտեղ ջերմաստիճանը չպետք է գերազանցի +22 °С-ը: Բացի դա, անպայման պետք է լինեն նոր սրճեփ և վարդի բույրով մոմեր: Հատուկ ցանկություններ կան ճաշացանկի  հետ կապված. կայենի պղպեղով հավի բդիկներ և ոչ մի ապրանքատեսակ` Coca-Cola-ից:

5a9e95f037a582ddeec92fc0d7b6d28e

Ադել: Երաժշտական բազմաթիվ մրցանակների դափնեկիր Ադելի կողքին չի կարող 10 մ-ից ավել հեռավորության վրա օրգանական մեղր լինել: Դա կատեգորիկ արգելված է: Ճաշացանկի մեջ պետք է լինեն հավի սենդվիչ, աղցան և կարմիր գինի: Գրիմանոցում պետք է լինի թեյի 6 մետաղական գդալ:

688b4378271b560f054a2551b64b8327