WOMAN

ԻՆՉՊԻՍԻ՞ ԿԱՆԱՅՔ ԵՆ ԳԵՂԵՑԻԿ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

23. 06. 2018

MyCollages (4)

 

Յուրաքանչյուր կին գեղեցիկ ու հետաքրքիր է յուրովի: Սակայն չի կարելի հերքել, որ աշխարհի տարբեր անկյուններում գեղեցկության մասին պատկերացումները բոլորովին տարբեր են: Մի տեղ արժեվորվում է բաց գույնի մաշկը, մեկ այլ տեղ՝ հասակը և այդպես շարունակ: Առաջարկում ենք պարզել, թե գեղեցկության ինչ չափանիշներ են գործում տարբեր երկրներում:

 

Շվեյցարիա

Այստեղ կանայք, որպես կանոն, առանձնանում են բաց գույնի վարսերով, երկնագույն աչքերով և արտահայտիչ այտոսկրերով: Այս պարամետրերն էլ հենց Շվեյցարիայում համարվում են գեղեցկության հիմնական չափանիշները: Բացի վարսերից ու դեմքից, մեծ դեր է  խաղում նաև ոճը. նախընտրելի է որակյալ բաց երանգի էլեգանտ հագուստը: Կարևորը պարզությունն ու նրբաճաշակությունն է:

1

Ֆրանսիա

Ֆրանսիացիները նախընտրում են բնական գեղեցկություն: Շատ քիչ քանակությամբ շպարը, մի փոքր խառնված վարսերն ու անթերի ոճը օգնում են ֆրանսուհիներին հիանալի տեսք ունենալ՝ առանց մեծ ջանքերի: Բոլորս էլ երբեմն ֆրանսուհիների նման տեսք ունենք, այնպես չէ՞:

2

Իսպանիա

Իսպանուհիների մասին հիշելուց առաջին բանը, որ գալիս է մտքին, զգացմունքայինությունն է: Այն զգալի է կյանքի բոլոր ոլորտներում՝ հագուստի ընտրությունից մինչև սեփական զգացմունքներն արտահայտելը: Կանացի կառուցվածքը, փայլուն սև վարսերն ու մուգ գույնի աչքերը կազմում են իսպանուհու իդեալական կերպարը: Եվ, իհարկե, դուք չեք կարող իսկական իսպանական գեղեցկուհի համարվել, եթե պարել չգիտեք: Առանց պարերի անհնար է:

3

Գերմանիա

Գերմանիայում կանայք սպորտային և աշխատասեր են: Նրանց գեղեցկության իդեալները պարզ են՝ բաց գույնի վարսեր ու աչքեր, սուր դիմագծեր և սլացիկ կազմվածք: Գերմանացիները նաև հայտնի են իրենց կարգապահությամբ, նրանց համար դա առաջնային է: Ինչ վերաբերվում է շպարին, ապա գերմանուհիները նախընտրում են դրա բացակայությունը:

4

Բրազիլիա

Բրազիլիայում գեղեցկության չափանիշներն ավելի խստապահանջ են: Բաց գույնի վարսեր, արտահայտիչ աչքեր, մուգ մաշկ, փարթամ, բայց ձիգ կազմվածք. ահա այս ամենն  է այստեղ գեղեցիկ համարվում:

5

ԱՄՆ

Խոսել ամերիկյան գեղեցկության չափանիշների մասին, մի փոքր բարդ է, քանի որ այստեղ բավականին շատ ազգությունների ներկայացուցիչներ են ապրում: ԱՄՆ-ում շատ գեղեցիկ կանայք կան, և դժվար է ասել, ինչն են նրանց ավելի շատ դուր գալիս՝ նիհարությունը, թե ՞ փարթամ կազմվածքը, երկար, թե՞ կարճ վարսերը, վառ, թե՞ բնական շպարը: Ամերիկայում գեղեցիկ կարող է համարվել ամեն բան:

6

Մեծ Բրիտանիա

Անգլիական չափանիշները ամենից լավ կարելի է ներկայացնել «զուսպ»  և «արիստոկրատ»  բառերի օգնությամբ: Մինիմում շպար, բաց գույնի մաշկ, հարմարավետ հագուստ, առանց կրունկների կոշիկներ, սլացիկություն և մի փոքր պեպեններ կերպարին բնավորություն հաղորդելու համար: Բրիտանուհիները այնքան էլ չեն անհանգստանում ծերության մասին, նրանք կնճիռները հասունության և գեղեցկության նշան են համարում:

7

Հնդկաստան

Հնդկական գեղեցկության չափանիշը նախևառաջ հոգու ու մարմնի ներդաշնակությունն է: Ճիշտ սնունդը, յոգան և բնական կոսմետիկան հաջողության բանալիներն են: Կանայք նախընտրում են առողջ լինել ու ունենալ մի փոքր փարթամ կազմվածք, քանի որ դա ընդգծում է, որ ապագայում նրանք լավ մայրեր կլինեն:

8