KIDSBLOG

ԻՆՉՊԻՍԻ՞ ՄԱՅՐԻԿ ԵՔ՝ ԸՍՏ ՀՈՐՈՍԿՈՊԻ ՆՇԱՆԻ

09. 02. 2019

3356072afa76f9de8752afdadc43ca22

Ինչպիսի՞ մայրիկ եք՝ ըստ հորոսկոպի՝ խիստ, բարի, թե՞ հոգատար:

Խոյ: Դուք ակտիվ մայրիկ եք՝ պատրաստ ամբողջովին նվիրվել երեխային ու ընտանիքին: Սակայն այնքան էլ հեշտ չեք ընտելանում այն փաստին, որ պետք է երեխայի պահանջները առաջինը հաշվի առնել: Որքան էլ շատ սիրեք ձեր երեխային, միևնույնն է, նրան որպես առանձին մարդ եք ընկալում: Դա առողջ մոտեցում է դաստիարակության առումով: Ուզում եք, որպեսզի երեխան ինքնուրույն լինի: Դուք հիանալի մայրիկ եք, ումից կարելի է սովորել, թե ինչպես ընդունել ու սիրել ինքդ քեզ:

Ցուլ:  Դուք լուրջ մայրիկ եք. սկզբում  գործը, հետո՝ ուրախությունը: Կարող եք երկար ժամանակ խիստ լինել, բայց հենց համոզվեք, որ ամեն ինչ ըստ պլանի է գնում, կլիցքաթափվեք: Դուք սկզբունքային եք, բայց, միևնույն ժամանակ, ընկերական հարաբերություններ եք կառուցում երեխաների հետ: Գիտեք, թե ինչով են տարված ձեր երեխաները: Մայրությունը  մոտիվացնում է ձեզ լինել ավելի ուժեղ ու լավը:

Երկվորյակներ: Ձեզ հետ հաստատ չես ձանձրանա: Ընտրում եք դաստիարակության նոր մեթոդներ: Անկանխատեսելի եք, ակտիվ: Այս ամենին զուգահեռ, բավականին հոգատար եք: Ձեզ կարելի է էքսցենտրիկ մայրիկ կոչել:

Խեցգետին: Շատ բաներ եք տալիս երեխաներին, փորձում եք առողջ հարաբերություններ կառուցել նրանց հետ: Ձեր արտաքին տեսքը երբեմն կարող է չհամապատասխանել ներաշխարհին: Մայրությունն օգնում է պայքարել բնավորության որոշակի գծերի, օրինակ, ամաչկոտության դեմ:

Շարունակությունը` Kidsinfo.am-ում: