ԻՆՉՊԻՍԻ՞ ԱՂՋԻԿ ԵՍ ԴՈՒ՝ ԸՍՏ ԱՉՔԵՐԻԴ ԳՈՒՅՆԻ
17. 11. 2018
Ներկայացնում ենք, թե ինչպես կարող է աչքերի գույնն ազդել աղջկա բնավորության վրա. հետաքրքիր փաստեր:
Սև: Սև գույնի աչքեր ունեցողները բավականին հետաքրքրասեր ու եռանդուն են: Այս աղջիկները նախաձեռնող բնավորություն ունեն և շատ են սիրում ուշադրության կենտրոնում լինել։
Շագանակագույն: Բավականին տաքարյուն ու բռնկվող բնավորություն ունեն: Եթե ինչ-որ մեկին սիրում են, ապա հավերժ, իսկ եթե ատում՝ ապա ամբողջ կյանքում։
Բաց շագանակագույն: Բաց շագանակագույն աչքեր ունեցող աղջիկները հուսալի ու վստահելի են: Նրանք բավականին շուտ են տպավորվում, երազկոտ ու ամաչկոտ են։
Կանաչ: Կանաչ աչքեր ունեցող աղջիկները շատ ժամանակ են ծախսում իդեալական հարաբերություններ գտնելու համար, քանի որ շատ պահանջկոտ են։
Մոխրագույն: Մոխրագույն աչքեր ունեցողները շատ հազվադեպ են դավաճանում։ Նրանք հավատարիմ են ու վստահելի:
Երկնագույն: Այս աղջիկները երազկոտ և ռոմանտիկ մարդիկ են: Նրանք սիրո հարցում քնքուշ են: