KIDSBLOG

ԻՆՉՊԵ՞Ս ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ՃԻՇՏ ԲՌՆԵԼ ԳՐԻՉԸ

12. 01. 2019

cb66642794cea857268f13ea4b3e7e5b

Ավելի ճիշտ կլինի երեխային տանը սովորեցնել գրել՝ խաղի միջոցով: Դա կօգնի ձևավորել գեղեցիկ ձեռագիր, արագ գրել ու հասկանալ՝ աջլիկ, թե՞ ձախլիկ է նա:

Լինում են դեպքեր, երբ երեխան գդալը աջ ձեռքով է բռնում, իսկ գրել նախընտրում է ձախ ձեռքով: Ամեն դեպքում, ծնողները պետք է ցույց տան, թե ինչպես է պետք ճիշռ բռնել գրիչը՝ գրելիս:

Ինչպե՞ս սովորեցնել երեխային բռնել գրիչը. լավագույն մեթոդները:

«Բնական» մեթոդ: Մատիտը կամ գրիչը պետք է բռնել ամենածայրից՝ երեք մատներով (բութ մատ, ցուցամատ, միջնամատ), սեղմելով այն թղթի մակերեսին: Այժմ դանդաղ սահեցրեք մատներով ներքև, դրանք իրենք կգրավեն ճիշտ դիրքը:

«Քնած» մեթոդ: Պետք է գրիչը քնեցնենք մեր ձեռքում:  Դրա համար  պատկերացրեք, որ միջնամատն անկողինն է: Դրեք գրիչը դրա վրա, իսկ գրիչի ծայրին (ռետինի մոտ) դրեք ցուցամատը: Որպես վերմակ կծառայի բութ մատը: Այժմ կարելի է սկսել գրել:

Շարունակությունը՝ Kidsinfo.am-ում: