ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏԵԼ ԻՍՊԱՆԱԿԱՆ ՍԱՆԳՐԻԱ

food7

Գինիով ու մրգերով իսպանական այս խմիչքը շատ համեղ է: Այն կարելի է  մատուցել նույնիսկ տոնական սեղաններին:

Հարկավոր է՝

Կարմիր գինի 1 լիտր, կոնյակ 1 թեյի բաժակ, կիտրոն 1 հատ,  նարինջ 1 հատ, դեղձ 1 հատ, շաքարավազ:

Պատրաստման եղանակը՝

Կիտրոնը, նարինջը մաքրել, կտրատել: Դեղձը լավ լվանալ, կորիզը հեռացնել, մանրացնել: 2/3 բաժակ հանքային ջրին ավելացնել 1/3 բաժակ կոնյակ: Խառնել շաքարավազ կամ մեղր ըստ ճաշակի: Կոնյակով ջուրը խառնել գինուն, մեջը գցել մրգի կտորները: