ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏԵԼ ԲՐԻՆՁԸ ՀԱՎՈՎ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ

bfoto180Հարկավոր է

կանաչ սոխ 5 ցողուն

 կարմիր պղպեղ 1 հատ

 շամպինիոն 250 գրամ

 հավի կրծքամիս 600 գրամ

կարագ 50 գրամ

 սերուցք 200 գրամ

 կարտոֆիլի կրախմալ 1 թեյի գդալ

 բրինձ 500 գրամ

 աղ

 սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Այս բաղադրատոմսում հավի կրծքամիսը կարելի է փոխարինել մսի ցանկացած այլ տեսակով։ Կանաչ սոխը և կարմիր պղպեղը կտրտել, շամպինիոնը լվանալ, ոտիկներն առանձնացնել գլխիկներից և մանր կտրտել։ Հավի փափկամիսը կտրտել խորանարդիկներով Տապակի մեջ կարագ դնել, լցնել հավը, սոխը, պղպեղը, շամպինիոնը, աղ և պղպեղ ցանել։ Երբ բանջարեղենը փափկի, ավելացնել սերուցքը, խառնել։ Որպեսզի սոուսը թանձրանա, ավելացնել կարտոֆիլի ալյուրը՝ անընդհատ խառնելով, եթե անհրաժեշտ է, ավելացնել նաև մի փոքր ջուր։ Եփել բրինձը (1 բ. բրնձին՝ 1,5 բ. ջուր, կարագ), լցնել ափսեի մեջ, վրան՝ սոուսը և մատուցել։