ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏԵԼ ԱԼԱԴԻ

oladiy-s-klubnikoy-1Հարկավոր է

կեֆիր 500մլ

շաքարավազ 4 ճաշի գդալ

ձու 1 հատ

ալյուր 3 թեյի բաժակ

սոդա 1 թեյի գդալ

աղ 1 պտղունց

Պատրաստման եղանակը

Կեֆիրը տաքացնել վրան ավելացնել շաքարավազը, ձուն, սոդան, աղը, ալյուրը հերթականությամբ և լավ խառնել: Այնուհետև թավան տաքացնել, մեջը լցնել մի քիչ ձեթ և ճաշի գդալի օգնությամբ խմորը լցնել թավայի մեջ: Տապակել երկու կողմից: