ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՀՊԱՆԵԼ ՇՊԱՐԸ ԱՄՌԱՆ ՇՈԳԻՆ. 3 ՔԱՅԼ

collage

 

Ոչ բոլոր կոսմետիկ միջոցներն են ամառային բարձր ջերմաստիճանին լավ պահպանվում դեմքի վրա: Ոճաբաններն ու բյութի-բլոգերները գտել են հետաքրքիր մեթոդ: Մենք գտել ենք ձեզ համար դիմահարդարման 6 տեսակ, երբ մի փոքր մաքրված շրթներկը կամ աչքի մատիտը անխնամ տեսք չեն հաղորդի:

1.Մետալիկ ստվերաներկ

Այս մեթոդի գլխավոր առավելությունը կայանում է նրանում, որ ստվերաներկի նույնիսկ մի քանի շերտը հեշտությամբ կարելի է օգտագործել՝ չանհանգստանալով դրանց կոկիկ տեսքի համար: Դրանք հեշտությամբ կարելի է նաև ուղղել: Եթե նույնիսկ ձեզ հետ չունեք վրձին, գործի դրեք մատները:

29716125_207424140019333_4282694409771810816_n

2.Մաքրված շուրթերի էֆեկտ

Այս տեսակը  «համբուրած շուրթեր» դիմահարդարման փոփոխված տարբերակն է: Կրեմագույն շրթներկը քսում են բերանի մեջտեղի հատվածում և մի փոքր տարածում եզրերով: Էֆեկտն ավելի արտահայտիչ դարձնելու համար կարելի է մի փոքր դիմափոշի անել շուրթերին: Դիմահարդարման ժամանակակից թրենդները թույլ են տալիս ձեզ շուրթերը չընդծել մատիտով, ուստի կարող եք ողջ օրվա ընթացքում սուրճ և այլ խմիչքներ խմել՝ չուղղելով շրթներկը յուրաքանչյուր կես ժամը մեկ:

30602876_163622617637507_3551992143394373632_n

3.Ավելի շատ փայլ

Հայլայթեր, շուրթերի փայլ և փալուն ստվերաներկ. այս ամենը հիանալի ընտրություն է այս ամռան համար: Գեղեցկության փորձագետները խորհուրդ են տալիս այս կերպարը լրացնել թաց վարսերի էֆեկտով: Այս դիմահարդումը մաքսիմալ բնական տեսք ունի, իսկ իրագործել այն ընդհարապես բարդ չէ:

33142839_1882291575155562_1658283497141305344_n