ԻՆՉՊԵ՞Ս ՇՓՎԵԼ ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏ

Ծնողները, աlfnxua-g-c4ռաջին հերթին, պետք է հասկանան, որ երեխան իր առաջին բառը արտասանելուց հետո  արդեն պատրաստ է շփման և նա դա ծնողներին փորձում է բացատրել ձայնային հնչյունների, ժեստերի և միմիկաների միջոցով: Շատ ծնողներ սխալվում են և անտեսում են երեխային: Հենց այդ տարիքում երեխան կարող է հասկանալ, որ այն ամենը, ինչ ասում և անում է, ընդհանրախես հետաքրքիր չէ իր մայրիկին:  Այսպես, գոյություն ունեն որոշակի կանոններ, որոնց հետևելու դեպքում ծնողները կհասնեն երեխաների հետ ճիշտ հարաբերությունների հաստատմանը:

  1. Ծնողները պետք է խոսեն և հարցեր տան երեխային, նույնիսկ եթե շատ դեպքերում չեն հասկանում պատասխանը:
  2. Դեռևս երեխայի առաջին ամիսներին պետք է նրա հետ ակտիվորեն շփվել, պատմել ամեն ինչ, ինչ կատարվում է նրա շուրջ:
  3. Երեխային ցույց տվեք նկարներ և այլ իրեր, քանի որ նա դրանք շատ հեշտ է ընկալում:
  4. Մի հուսահատվեք, երբ երեխան չի խաղում իր հասակակիցների հետ, քանի որ նրանք այդ ընթացքում ձգտում են նմանակել իրենց ծնողների վարքը և շփվել միայն նրանց հետ:
  5. Շատ ծնողներ սխալ են գործում և երեխայի հետ շփվում են հենց նրա լեզվով: Այս դեպքում երեխան չի իմանա, թե ինչպես ճիշտ արտասանել բառերը: Ոչ մի դեպքում մի՛ հանդիմանեք և մի՛ պատժեք երեխային բառերի սխալ արտասանության համար: Ծնողները պետք է միշտ հիշեն, որ երեխաների հետ հաղորդակցությունը կնպաստի նրանց անհատականության ձևավորմանը: