KIDSBLOG

ԻՆՉՊԵ՞Ս ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՐԵԽԱ ՄԵԾԱՑՆԵԼ. 3 ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

19. 10. 2018

671fd72b5fb465921fceb72e597f639b

Kidsinfo.am-ը գրում է. Շնորհակալ լինելու կարողությունը շատ կարևոր է: Այն զարգացնելու համար կարելի է կրկնել հետևյալ վարժությունները:

Օրվա նվերներ: Ամեն օր, կապ չունի օրվա որ պահին, նստեք երեխային կողքին և միասին թվեք այդ օրվա «պարգևները»՝ պահեր, իրադարձություններ, տպավորություններ, որոնց համար շնորհակալ եք: Դրանք կարող են լինել նաև մարդիկ, խաղեր, քաղցրավենիք: Գլխավորը՝ սովորել որպես նվերի վերաբերվել այն ամենին, ինչ ձեզ հետ կատարվում է: Կարող եք նույնիսկ նման օրագիր վարել:

Բարության օր: Դա ամսվա ընթացքում մի օր է, երբ դուք ու ձեր երեխաները որևէ օգտակար բան եք անում մյուսների համար՝ մաքրում եք բակը, բարեգործություն կազմակերպում, շների համար կեր գնում: Դա կարող է օգնել երեխաներին հասկանալ, թե որքան հաճելի է ոչ միայն վերցնելը, այլ նաև տալը:

Դու հիշո՞ւմ ես: Լավ պահերը պետք է ամրապնդել: Հիշելով օրվա հաճելի իրադարձությունները՝ ասեք. «Դու հիշո՞ւմ ես, քեզ որքան դուր եկավ, երբ…», «Որքան ուրախ էիր, երբ…», «Որքան երջանիկ էիր, երբ…»: