FITNESS

ԻՆՉՊԵ՞Ս ՆԻՀԱՐԵԼ ՏՈՆԵՐԻՑ ՀԵՏՈ. 5 ՄԻՋՈՑ ՈՐՈՎԱՅՆԻ ՃԱՐՊԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

09. 01. 2019

b6ba82dcebb549b32c9866826f2fee0a

Տոնական օրերից հետո բոլորս ունենք մեկ ընդհանուր խնդիր՝ ավելորդ քաշ: Ամենաշատն, իհարկե, տուժել են որովայնն ու կոնքերը, այնպես որ արժե փոխել սնվելու ռեժիմը:

Շատ շարժվիր: Վազք, լող, դահուկներ, սովորական զբոսանք. հարմար է գրեթե յուրաքանչյուր տարբերակ: Առաջինն այս ամենը կազդի որովայնի շրջանի ճարպի վրա:

Սպիտակուց: Շատերը գիտեն, որ նիհարելու համար օգտակար է շատ սպիտակուց ուտել, բայց ոչ բոլորն են գլխի ընկնում, թե ինչու: Դա կապված  է այն բանի հետ, թե ինչպես է օրգանիզմն օգտագործում ինսուլինը: Տարիների հետ այն ավելի շատ է արտազատվում և եթե ավելցուկներ են մնում, ապա դրանք կուտակվում են կոնքերի շրջանում: Սպիտակուցով հարուստ դիետան օգնում է նվազեցնել օրգանիզմի ինսուլինի դիմադրությունն ու խոչընդոտում ավելորդ կուտակումներին: Մսից բացի շատ սպիտակուց կա ձկան և լոբազգիների մեջ:

Օգտակար ճարպեր: Օրինակ, փոխարինիր կարագը ձիթապտղի յուղով: Կարագի ճարպերը բարձրացնում են խոլեստերինի մակարդակը և նպաստում ավելորդ կիլոգրամների առաջացմանը կոնքերիշրջանում: Օգտակար են ընկույզը, արևածաղկի սերմերը, իհարկե, հարկավոր է հետևել չափաբաժնին:

Շատ քնիր: Հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր օրական 6 ժամ են քնում, 3 սմ լայն կոնքեր են ունեն, քան նրանք, ովքեր քնում են 9 ժամ: Նույնիսկ եթե այդքան էլ չես հավատում այս ամենին, մտածիր լավ քնի այլ առավելությունների մասին, փորձիր քնել ու արթնանալ միևնույն ժամին, անջատիր տեխնիկան գոնե 1 ժամով:

Հավասարակշռություն ձևավորիր: Ոմանք շատ ակտիվ հետևում են դիետաների՝ արգելելով իրենց նույնիսկ մտածել որոշակի մթերքների մասին: Դա այնքան էլ օգտակար չէ: Կենտրոնացիր այն բանի վրա, ինչ է քեզ կարելի ու անհրաժեշտ  ուտել, հաճախ տորթի փոխարեն ընտրիր խնձոր և արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա: