FITNESS

ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՐՄԻՆԸ ՁԻԳ ՊԱՀԵԼ. ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՄԱՐԶՉԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

02. 06. 2018

Մի հուսահատվիր, եթե չես կարողանում հրաժեշտ տալ ավելորդ քաշիդ: Հիմա դա խնդիր չէ: Մենք պարզել ենք, թե ինչպե՞ս է մարզվել Քիմ Քարդաշյանը, ինչպե՞ս է պահպանել կառուցվածքը և ո՞ւմ է պարտական իր մարմնի համար: Աստղի մարզիչը պատմել է ձիգ մարմին ունենալու բոլոր գաղտնիքները:

direct-6-51

 

Աշխարհում չկա մի մարդ,, ով չգիտի Քիմ Քարդաշյանի կառուցվածքի մասին: Եվ որքան էլ աստղի հետույքի մասին քննարկումներն ու քննադատությունները շարունակվեն, նա մարմինն իսկապես լավ տեսք ունի:

screen shot 2018-01-23 at 30501 pm

 

«Քարդաշյանների ընտանիքը» շոուի շնորհիվ մենք իմացանք, թե ում է Քիմը պարտական իր մարմնի համար: Քիմի մարզիչը Մելիսա Ալկանտարան է:  Նա հաճախ է հայտնվում Քիմի Snapchat-ի story բաժնում:

23507197_461582260905551_8483721403684618240_n

 

«Քարդաշյանների ընտանիքը» շոուի 14-րդ սեզոնի պատմության համաձայն՝ Քիմը գտել է Մելիսսային Instagram-ում: Նա հիացել է նրա նախկին ու ներկայիս լուսանկարներով:

25021519_2036460936367990_7801708918094168064_n

 

«Ես թերթում էի Instagram-ը և գտա մի բոդիբիլդերուհու, ով հղիության ընթացքում 30 կգ քաշ էր հավաքել: Նրա երեխան այժմ 6 տարեկան է, և նա հիանալի կառուցվածք ունի», – ասել է Քիմը:

660751479

 

Մելիսայի էջում բազմաթիվ հիանալի խորհուրդներ կարելի է գտնել: Քո երազանքի մարմնին հասնելու ճանապարհին Մելիսան առաջարկում է ապրելակերպ դարձնել առողջ սնունդը:

20393922_1408187912582760_2799833105169383424_n

 

«Լավ ածխաջրերը», ոգելից խմիչքի սահմանափակ գործածումն ու օրական 4 լիտր ջուրը նրա դիեատայի հիմնական մասն են կազմում: «Անկեղծ ասած, հաջողությունը կայանում է սնվելու մեջ»,-ասում է Մելիսան:

LcXTdEKrLP9sqnqtQay64A7S70IRvggJB3EXNJ3abjGSO1520304345148compressflag

 

The View շոուի շրջանակներում Քիմը պատմել է, թե ինչպես է նա փոխել իր դիետան Մելիսայի շնորհիվ: Նա ուտում էր ավելի քիչ և չէր օգտագործում ածխաջուր: Բայց Մելիսայի օգնությամբ կարողացել է իր սննդակարգի մեջ ավելացնել առողջ ածխաջրեր և բանջարեղեն:

algunas-de-las-cenas-de-melissa-alcantara-pollo-con-esparagos-trigueros-y-patata

 

Մելիսան խորհուրդ է տալիս անցկացնել մարզումները կշեռքով՝ հատկապես աշխատելով ոտքերով: Փորի մկանների համար բացի սովորական վարժություններից նա նաև խորհուրդ է տալիս այնպիսի շարժումներ, ինչպիսիք են «rope crunch»-ը (վերին հատվածում պարանով շրջումները) և «candlestick» (մարմնի վեր բարձրացումը պառկած ժամանակ):  Եվ, իհարկե, շատ կարևոր են կոնքերի մկանների և նստատեղի վարժությունները:

259862612

 

Մելիսայի ֆիտնես-ճանապարհորդությունը սկսվել է 7 տարի առաջ՝ դստեր ծնվելուց հետո: Մելիսայի Instagram-ի story-ի համաձայն՝ հղիությունից հետո նա մեծ դժվարությամբ փորձում էր քաշ գցել: Բազմաթիվ դիետաներից հետո նա գտել է “Insanity” ծրագիրը և դրա շնորհիվ հրաժեշտ տվել 18կգ-ի:  Դա շրջադարձային պահ էր նրա համար, քանի որ  հենց այդ ժամանակ նա սկսել է սիրել իրեն:

27579151_561543300880760_5709889923151036416_n

 

Հիմա Մելիսան գրեթե չի օգտագործում վերամշակված և տապակած սնունդ, չի ուտում կարագ կամ կաթնամթերք: Իհարկե, երբեն նա իրեն երես է տալիս համեղ կոկտեյլով կամ համբուրգերով: