KIDSBLOG

ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ՀԱՆԴԻՄԱՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ

20. 10. 2018

8e058ebe341300c7a151434e17b10289--cute-little-girls-little-ones

Kidsinfo.am-ը ներկայացնում է մի քանի գործնական խորհուրդ:

Նախզգուշացում և բղավոց: Որքան էլ դժվար լինի, զսպեք ձեզ և փորձեք երեխային զգուշացնել, որ նրա վրա զայրանալու եք: Գուցե երեխան դադարի անել այն, ինչ ձեզ զայրացնում է: Նախազգուշացման համար ընտրեք ձեր «ավանդական» բառերը:  Գուցե դրանք ծիծաղելի և անհեթեթ թվան, բայց երեխային կհուշեն, որ չարություն չանի: Զայրույթի ժամանակ խոսեք ձեր, այլ ոչ թե երեխայի մասին: Փորձեք նրան հասկացնել, թե ինչ եք զգում, այլ ոչ թե՝ ով է մեղավոր:

Եռման կետ: Եթե հասել եք ձեր եռման կետին, սկսեք շերեփով թակել թավաները կամ կաթսաները: Դա կլինի ոչ միայն զգուշացում երեխային, այլև թույլ կտա խուսափել թշնամական և բացասական հույզերից: Հիշեք՝ ձեր բառերը և սպառնալիքները երեխան որպես ճշմարտություն կընդունի: Այդ իսկ պատճառով, եթե զայրացել եք, բղավեք կամ ճչացեք: Զայրույթի արտահայտման նման ձևն ավելի մարդկային է: Գնացեք այլ սենյակ և փորձեք ձեր զայրույթը բառերի միջոցով փոխանցել պահարանին, սեղանին կամ աթոռին: Իսկ եթե արդեն հանգստացել եք և չեք ցանկանում բղավել, համբուրեք փոքրիկին, և ամեն ինչ հոյակապ կլինի: