FASHION

ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ԿՐԵԼ 2019Թ. ԳԼԽԱՎՈՐ ԳՈՒՅՆԸ. 7 ՕՐԻՆԱԿ

13. 12. 2018

Kim-Jones-MEGA-4

Ինչպես արդեն հայտնի է, Pantone գույնի ինստիտուտը 2019թ. գլխավոր գույն է անվանել Living Coral-ը (մարջանագույն): Այո՛, սա ամենապարզ գույնը չէ և ոչ բոլորն են այն սիրում:

Նշենք, որ 2019թ. գլխավոր գույնն արդեն կա Marc Jacobs, Prada, Fendi և Sacai բրենդների գարնանային հավաքածուներում:

Մարջանագույնն առավել նորաձև է եղել նախորդ դարի 40-ականներին և 50-ականներին, երբ Քրիստիան Դիորը և Քրիստոբալ Բալենսիագան այն ներկայացրին լայն հասարակությանը:

Թե՛ Դիորը, թե՛ Բալենսիագան մարջանագույնն ընտրել են վերնահագուստի համար: Իհարկե, այս երանգների վերարկուն ու գլխարկը կարող են հնաոճ տեսք ունենալ, ավելի լավ է ընտրեք բաճկոններ, որոնք համապատասխանում են թե՛ սևահերներին, թե՛ շիկահերներին, թե՛ կարմրահերներին:

Եթե վստահ չեք, որ մարջանագույնը կհամապատասխանի ձեզ, ապա հեռու պահեք այն դեմքից: Ընտրեք կիսաշրջազգեստներ՝ համադրելով դրանք բեժ կամ մոխրագույն սվիտերների հետ:

Աշուն-ձմեռ 18/19 երանգների մեջ հետաքրքիր է «կարմիր նարինջը», որը գեղեցիկ համադրվում է սևի ու սպիտակի հետ:

Եթե ձեր դիմագծերը նուրբ են, ապա խուսափեք բաց տոներից, այդպես կերպարն արտահայտիչ չի լինի: Եթե թխամաշկ եք և արտահայտիչ դիմագծեր ունեք, ապա կարող եք ընտրել ամենանուրբ երանգները:

Եվ հիշեք, որ այս նորաձև գույնը կարող եք օգտագործել պրինտի, աքսեսուարի տեսքով:

e53e70c214046ce98cb025bcf8731720_fitted_740x700

0fdb69e219616e344ab394d52096cc90_fitted_740x700

01b346b3d592b2850a9dc8fd6f57708a_fitted_740x700

4e8bb9d0500ef431e07ef61fee561f33_fitted_740x700

242ac4e4f7adc26509b68c3846a266bd_fitted_740x700

b2b6b780f78aca12be03f8ae59f70320_fitted_740x700

dc278b7131daacae3642260ed2b93588_fitted_740x700