ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ԼՈՒՍԱՆԿԱՐԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ

Երեխաների ընտանեկան լուսանկարների գաղտնիքները Յուրաքանչյուր ծնող ցանկանում է պահպանել երեխայի կյանքում կատարվող բոլոր իրադարձությունները, նունիսկ եթե այդ իրադարձությունը առաջին լողն է կամ գնդակ խաղալը: Մարդկային հիշողությունը երկարատև չէ, ուստի միայն լուսանկարները կարող են օգնել պահպանել հիշողությունը: Իհարկե, բացառիկ դեպքերում կարելի է ընտանեկան ֆոտոշարքեր ստեղծել, որոնք մասնագետների պարտականությունն են, իսկ առօրյայում դուք ինքներդ էլ կարող եք լուսանկարել ձեր փոքրիկին: Լուսանկարելու ամենահարմար պահը ցերեկն է, չեզոք ֆոնի վրա՝ առանց արհեստական լույսի:

3(50)

Նկարելու ժամանակ երեխային պետք է հեռու տանել ֆոտոխցիկից, իհարկե, ցանկալի է հետևել զգացմունքները փոխանցելուն, այլ ոչ թե նկարի որակին: Սկսնակ լուսանկարիչների դեպքում միջինը ստացվում է 500-600 լուսանկար, որոնցից միայն 100-ն է հաջողված:

7(45)

Եթե ունեք 100 ստացված լուսանկար, ապա դրանցից ընտրեք 15 լավագույնները: Երեխաների դեպքում լուսանկարչական ապարատը պտք է միշտ պատրաստ պահել, երբ նա ուտում է շիլա, փորձում է օգնել մայրիկին, ներկում է շուրթերը շրթներկով, քաշում է հայրիկի մազերը: Երեխան պետք է լինի կադրի կետրոնում, այնպես որ հեռացրեք կադրից լրացուցիչ օբյեկտները:

15(30)

Խոշոր պլանով լուսանկարեք քիթը, ականջները և դեմքի մնացած մասերը: Փողոցում նույնպես լուսանկարեք ձեր փոքրիկին, քանի որ զվարճալի նկարներ կստացվեն: Այս դեպքում երեխային մի ստիպեք ձևացնել, հակառակ դեպքում բնական նկարներ չեն ստացվի: Երեխային լուսանկարելի փոխեք տեսարանները, միջավայրը՝ մի օր լուսանկարեք առավոտյան զբոսնելիս, հաջորդ օրը՝ երեկոյան զբոսանքի ժամանակ, իսկ մյուս օրը՝ տանը: Տարվա յուրաքանչյուր եղանակին կարելի է վառ և գունավոր նկարներ ստանալ:

6(47)

Նորածինների լուսանկարները Քանի որ նորածին երեխաները մեծամասամբ քնած են և շատ քիչ են արթուն վիճակում, ապա կարելի է նրանց լուսանկարել հենց քնած ժամանակ: Դուք կարող եք լուսանկարել ձեր նորածին փոքրիկին նաև լողացնելիս, քանի որ այդպիսի նկարները առավել մեծ էներգիա և զգացմունքներ են փոխանցում և բարձր են գնահատվում երեխաների ֆոտոշարքում:

Baby girl bath by mother 2(51) 10(42) 9(41) 8(45)