KIDSBLOG

ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ, ԵՐԲ ԵՐԵԽԱՆ ՎԱՏ ԲԱՌԵՐ Է ԱՍՈՒՄ

12. 01. 2019

35a897ea42c9ea2667293c21f01dc738

Երեխաները շատ հետաքրքրասեր են և իրենց հարցերով կարող են անակնկալի բերել նույնիսկ ամենափորձառու ծնողներին: Երեխաների ոչ բոլոր «ինչու»-ներն են մակերեսային, իսկ պատասխաններից կարող են կախված լինել նրանց ինքնագնահատականը և ապագայի կարևոր որոշումները: Ինչպե՞ս բացատրել երեխային այս կամ այն վատ բառի նշանակությունը և ինչպե՞ս ճիշտ արձագանքել:

Ինչո՞ւ է երեխան այդ մասին հարցնում: Նույնիսկ ամենագրագետ ընտանիքի երեխան մի օր լսում է վատ բառեր: Երեխաները հետաքրքրություն են դրսևորում յուրաքանչյուր նոր բանի հանդեպ, նաև սիրում են իրենց գիտելիքները կիրառել պրակտիկայում, ուստի փորձում են որքան հնարավոր է հաճախ գործածել իրենց նոր լսած բառը:

Ինչպե՞ս պետք չէ պատասխանել: Եթե բղավեք երեխայի վրա, ապա միակ բանը, ինչին կհասկանեք, ցածր ինքնագնահատականն է՝ ապագայում, տագնապը՝ ներկայում: Վատ բառերի վրա ծիծաղել ևս պետք չէ, այլապես երեխան պարբերաբար կգործածի դրանք, որպեսզի ձեզ ևս մեկ անգամ ուրախացնի: «Կմեծանաս, կիմանաս», «Գնա մայրիկին հարցրու» տարբերակները ևս լավագույն լուծումը չեն: Այդպես դուք երեխային կստիպեք մտածել, թե չեք ուզում նրա վրա ծախսել ձեր ժամանակը  և կկորցնեք ձեր հեղինակությունը՝ որպես ծնող:

Շարունակությունը՝ Kidsinfo.am-ում: