KIDSBLOG

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵՐ ՈՐԴՈՒՆ ԻՍԿԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴ ՄԵԾԱՑՆԵԼ. 3 ՈՍԿԵ ԿԱՆՈՆ

21. 09. 2018

fmt_81_24_ska-muzhchina-1-750x490-1532511474

 

Հոգեբանության և մանկավարժության առաջատար մասնագետ Պաատա Ամոնաշվիլիի կարծիքով՝ երեխայի զարգացման գլխավոր սահմաններից մեկը մեծանալու հանդեպ վախն է: Երևի թե 3-5 տարեկան որդի ունեցող յուրաքանչյուր մայրիկ լսել է նրանից «Մամա, ես արդեն մեծ եմ» արտահայտությունը: Ինչպե՞ս բաց չթողնել այն ժամանակահատվածը, երբ երեխան դեռ պատրաստ է լսել մեծահասակների հորդորները:  Ահա տղա երեխաների դաստիարակույան 3 կանոն, որոնք կօգնեն իսկական տղամարդ մեծացնել:

 

 

1.Խելամիտ սահմանափակումներ: Հոգեբանները պնդում են, որ 5 տարեկանից հետո երեխայի մոտ արդեն հասունանում է խելամիտ մտածելակերպի ունակությունը: Եվ դա նրա մեջ տղամարդկային որակներ զարգացնելու լավագույն շրջանն է: Կարևոր է, որպեսզի հենց հայրը սեփական օրինակով ցույց տա երեխային ճիշտ ուղղությունը: Դա պետք է անել վստահելի, անկեղծ շփման միջոցով, իսկ երբեմն էլ խիստ  հրահանգներով: Օլեգ Գադեցկին նշում է, որ հայրը պետք է կարողանա վերահսկել որդու զգացմունքները: Օրինակ, դա կարող է լինել շատ քաղցր ուտելու կամ երկար հեռուստացույց դիտելու հարցում: Մայրիկներին խորհուրդ չի տրվում պատժել որդուն, քանի որ այդպես նա կարող է վնասել նրա «ես»-ը:

 

 

 2.Համբերատարության դաստիարակում: Կարևոր է, որպեսզի ապագա տղամարդը սովորի համբերատար լինել: Մինչև 5 տարեկան հայրն ու մայրը պետք է քնքշորեն վերաբերվեն երեխայի բոլոր էմոցիաներին՝ ամբողջությամբ ընդունելով ու աջակցելով փոքրիկին:  Իսկ երբ երեխան մեծանում է, հարկավոր է բացատրել նրան տղամարդկային այնպիսի կարևոր հատկանիշի կարևորությունը, ինչպիսին համբերատարությունն է, սովորեցնել նրան հանգիստ տանել ցավը, անհարմարավետությունը, սպասումը: Մայրը պետք է որդուն դաստիարակի որպես առաջնորդ, ով պատրաստ է պատասխան տալ իր արարքների համար: Նա պետք է հաճախ խոսի որդու ուժեղ կողմերի մասին:

 

 

Շարունակությունը Kidsinfo.am-ում: