ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ

1392051340217478Տղամարդու սիրտ տանող ճանապարհը գտնելը դժվար չէ: Բավական է միայն իմանալ, թե նա ի՞նչ է ուզում կնոջից և ի՞նչն է գրավում նրան: Այս ամենը հեշտությամբ կարելի է կարդալ նրա աչքերում: Ահա մի քանի տեխնիկա, որոնց հետևելու դեպքում կգրավեք ցանկացած տղամարդու սիրտը:

1. Թույլ տվեք նրան երևակայել: Սա կարող է տարօրինակ թվալ, սակայն այս ակնարկը բացառիկ ազդեցություն կարող է թողնել տղամարդկանց վրա: Այնպես որ, եթե ցանկանում եք լինել գայթակղիչ, ապա ընտրեք այնպիսի վերնաշապիկ, որը ունի մի փոքր բացվածք: Հիշե՛ք՝ կինը պետք է լինի առեղծված, այլ ոչ թե բաց գիրք:

2. Կարիք չկա թաքցնել սերը: Մի՛ զղջացեք, երբ ձեր զուգընկերոջը բացահայտում եք, որ վառ և բուռն ինտիմ կյանքի սիրահար եք: Ձեր անկեղծությունը, անկասկած, կբազմապատկի ձեր հնարավորությունները: Սակայն պետք չէ չափազանցնել, որպեսզի նա մտածի, որ դա ձեր գլխավոր նպատակն է:

3. Գնահատե՛ք ձեր սեփական արժեքը: Գոյություն ունի տեսակետ, ըստ որի՝ տղամարդիկ նախընտրում են այն կանանց, ովքեր անվերապահորեն կատարում են իրենց բոլոր ցանկությունները: Ընդհանուր առմամբ, սա բացարձակ սխալմունք է: Իրականում հակառակն է՝ տղամարդիկ սիրում են կանանց, ովքեր պաշտպանում են իրենց տեսակետը և ապացուցում այն փաստարկներով:

4. Ազնիվ եղե՛ք: Պարզվում է, որ կանայք, ովքեր անկեղծորեն արտահայտում են սեփական մտքերը և ցանկությունները, գրավում են տղամարդկանց: Եթե ցանկանում եք ինչ-որ բան ասել, ապա դա միանգամից ասեք

5. Սիրե՛ք ձեր մարմինը: Հիշե՛ք, կարևոր չէ, թե ինչպիսին է ձեր մարմինը, եթե դուք սիրեք այն, ապա շրջապատի մարդիկ ևս կսիրեն: Ի վերջո, ինքնավստահությունը ամենահզոր զենքն է:

6. Մի՛ մոռացեք հումորի մասին: Մի կնոջ հետ, ով գիտի, թե ինչպես պետք է կատակել, տղամարդը ավելի հանգիստ և ապահով է զգում: Հումորի միջոցով դուք տղամարդուն թույլ կտաք հասնել ձեզ:

7. Մի՛ վախեցեք նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնել: Տղամարդիկ սիրում են, երբ կանայք հետաքրքրված են նրանցով և ցույց են տալիս իրենց համակրանքը: Դրանով նրանք ավելի ինքնավստահ են դառնում և մեծանում է ցանկությունը հետագայում հասնելու զուգընկերուհուն: Աղջիկները, հանուն իրենց սիրելիի, երբեմն պատրաստ են ամեն քայլի, սակայն կարևոր է պահել չափի զգացումը: