ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍԿԱՆԱԼ, ՈՐ ՏՂԱՄԱՐԴԸ ՍԻՐՈՒՄ Է ՔԵԶ

11351405_707325886060176_1685150102_nԴուք հաճախ մեղադրում եք ձեր զուգընկերոջը, որ ձեզ բավարար ուշադրություն չի դարձնում, սակայն սա չի նշանակում, որ նա ձեզ չի սիրում: Մենք կապացուցենք ձեզ, որ ձեր տղամարդը սիրում է ձեզ: Կանանց շրջանում սիրո դրսևորումը կտրուկ բնույթ է կրում և ամբողջովին տարբերվում է տղամարդկանց զգացմունքներից: Տարբեր պատճառներով, նրանք միշտ չէ, որ բացահայտ ցույց են տալիս իրենց զգացմունքները, և սա էլ շոթության մեջ է գցում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Տղամարդկանց անտարբերությունը, անշուշտ, կարող է վնասել հարաբերությունները, սակայն հաստատ չի կարող ցույց տալ նրանց սերը ձեր հանդեպ: Այսպիսով, ինչպե՞ս հասկանալ, որ տղամարդը իսկապես սիրում է ձեզ:

1. Նա իր կյանքը կապում է ձեզ հետ

Երբ տղամարդը հասկանում է, որ կինը կարևոր է իր համար, թողնում է իր բոլոր տեսակի գործերը: Նա խոսում է իր աշխատանքային խնդիրների մասին, իհարկե, ոչ թե դժգոհելով, այլ պարզապես կիսում է մտքերը կնոջ հետ, պատմում է այնպիսի բաների մասին, որոնց նույնիսկ ընկերներին չի ասել:

2. Նա օգտագործում է իր բոլոր միջոցները ձեզ դուր գալու համար

Նրա սերը կարող է արտահայտվել ոչ թե ճարտասանությամբ, այլ, ինչպես հոգեբաներն են նշում այն ռեսուրսներով, որոնք նա ձեզ հետ է կիսում: Օրինակ՝ ժամանակը, հումորը, ստեղագործական հնարավորությունները, ընկերները, կյանքի փորձը, ձեռքբերումները, նյութական միջոցները:

3. Նա պատրաստ է ձեզ օգնել

«Լավ ընկերը դժվար պահերին է երևում» ասացվածքը տիպիկ է հենց տղամարդկանց: Առաջին հերթին, ձեր սիրելին պետք է յուրահատուկ լինի ձեզ համար, երկրորդ՝ միշտ պատրաստակամ լինի օգնել ձեզ դժվարին պահերին՝ անկախ դրանց բնույթից: Եթե տղամարդը կնոջը գումար է տալիս իր ցանկությունները կատարելու համար և ուշադրություն չի դարձնում նրա էմոցիոնալ վիճակին, ապա այդ տղամարդը սիրո մասին թյուր կարծիք ունի:

4. Նա հաշվի է նստում ձեր կարծիքի հետ

Իսկական տղամարդը պետք է միշտ անկախ լինի, սակայն հաշվի առնի կնոջ կարծիքը: Եթե նա լսում է ձեզ և կարևորում ձեր տեսակետը, ապա ձեր հարաբերություններում ամեն ինչ կարգին է:

5. Մարմնի լեզու

Ոչինչ չի կարող փաստել տղամարդու սիրո մասին, ինչպես նրա ժեստերը: Հետևաբար, ուշադրություն դարձրեք նրան, թե ինչպես է նայում ձեզ: Երբ նա ձեռքը դնում է ձեր ուսին, նշանակում է՝ ցանկանում է պաշտպանել մյուսներից, իսկ եթե շրջապատում այլ տղամարդիկ կան, նա ցանկանում է, որպեսզի հնարավորությունը իրեն տաք: