FASHION

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍԱՐԱԿ ՍՎԻՏԵՐՈՎ ԳԱՅԹԱԿՂԻՉ ՏԵՍՔ ՈՒՆԵՆԱԼ

19. 10. 2018

large

Սվիտերը աշնանային զգեստապահարանի  ամենասիրելի իրն է: Նախ, այն պրակտիկ է և տաք, բացի դա էլ համապատասխանում է գրեթե յուրաքանչյուր աղջկա: Ներկայացնում ենք, թե ինչպես ընտրել սվիտեր գայթակղիչ տեսք ունենալու համար:

 Օվերսայզ սվիտեր: Այս մոդելները շատ պրակտիկ են, բայց նաև սեքսուալ ու կանացի տեսք են հաղորդում յուրաքանչյուր աղջկա: Դրանք հիանալի տեսք ունեն ջինսերի ու կիսաշրջազգեստների հետ:

1

Գործած սվիտեր: Այս մոդելները սեզոնի  թրենդային իրերից մեկն են: Այս սիվտերները իրենց դիզայնի շնորհիվ տարբերվում են մյուս մոդելներից: Այնպես որ եթե ուզում եք առանձնանալ, ապա ընտրեք հետաքրքիր դիզայնով գործած վառ սվիտեր:

22

Օձիքով սվիտեր: Այս մոդելն ակտուալ է ցուրտ եղանակին: Այն ոչ միայն կպաշտպանի ցրտից, այլ նաև կերպարին գրավչություն կհաղորդի: Այս մոդելը նախընտրում են այն աղջիկները, ովքեր շարֆերի սիրահար են: Բայց եթե, օրինակ, վաղ աշնանը դեռ շարֆ չի լինի կրել, ապա օձիքով սվիետերը հիանալի այլընտրանք է հանդիսանում:

33

Սև սվիտեր: Սև գույնը յուրաքանչյուր զգեստապահարանի անբաժանելի մասն է: Այս գույնով կարելի է հիանալի ներկայացնել նաև այլ երանգներ: Սև գույնի հագուստ կարելի է կրել տարվա յուրաքանչյուր եղանակի՝ համադրելով այն ջինսերի, կիսաշրջազգեստների հետ:

44