ԻՆՉՊԵ՞Ս ԿՐԵԼ ԳՈՏԿԱՏԵՂԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՐԵՆԴԱՅԻՆ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐԸ

Այն, ինչ մեկ տարի առաջ ոչ նորաձև էր համարվում, այսօր սուպերթրենդային է: Սովորիր գեղեցիկ կրել գոտկատեղի հարմարավետ պայուսակները:

collage

Գոտիի փոխարեն

Կրեք այն գոտիի փոխարեն: Դրանք կարելի է կրել դասական ժակետների վրայից, ինչպես նաև գործածել որպես գոտի՝ վերարկուի վրա: Հիմնականում ակտուալ են մինիմալիստական մոդելները, որոնք ավելի շատ նման են գոտու, բայց ոմանք նախընտրում են նաև մոդելի բանան տեսակը: Այն այդպես է կոչվում իր բանանային տեսքի համար:

գոտու փոխարեն

Սպորտային ոճ

Այս պայուսակը առաջացել են հենց  սպորտային արտահագուստից: Սպորտային շիկն այսօր շատ ակտուալ է, այնպես որ կարող եք կրել մոդելը նաև սպորտային հագուստով: Կերպարի նուրբ ընտրված  աքսեսուարները ավելի կանացի կդարձնեն այն:

սպորտային

Ուսի վրայից

Գոտկատեղի համար նախատեսված պայուսակը կարելի է կրել նաև ուսի վրա: Այս խորամանկ հնարքը կարելի է տեսնել street style-ի գեղեցկուհիների լուքերում:

ուստի վրայից

Դասական

Եվ վերջում, իհարկե, դասականի  մասին: Կաշվից, մինիմալիստական գոտկատեղի պայուսակները կարելի է կրել գրեթե ամեն ինչի հետ: Ամենահայտնի պայուսակները Gucci բրենդինն են, բայց հիմա արդեն մասս-մարկետները նույնպես սկսել են արտադրել նման աքսեսուարներ: Այս պայուսակները կարելի է կրել, ինչպես սվիտերների, ջինսերի, պլիսե կիսաշրջազգեստների, վերնաշապիկների, այնպես էլ դասական գրասենյակային կոստյումների հետ:դասական