ԻՆՉՊԵ՞Ս ԿՐԵԼ ԱՅՍ ԱՇՆԱՆ ԱՄԵՆԱՆՈՐԱՁև ԵՐԱՆԳՆԵՐԸ. 5 ՈՃԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ
08. 08. 2018
Եթե կարծում եք, թե պաստելային երանգները ձանձրալի են ու նախատեսված բացառապես գարուն-ամառ սեզոնի համար, ապա սխալվում եք: Աշնանը ևս կարելի կրել պաստելային երանգների հագուստ: Բոլորովին պարտադիր չէ անձրևային խոնավ եղանակին կրել նուրբ մանուշակագույն տաբատ, կարելի է կրել այդ գույնի սվիտեր: Այս աշուն պաստելային երանգները շատ նորաձև են: Պատմում ենք, թե ինչի հետ ու ինչպես կրել դրանք նորաձև լինելու համար:
Պաստելային երանգի ցանկացած բլուզ, սվիտեր, վերնաշապիկ հիանալի համարդվեւմ է դասական կապույտ ջինսերի հետ: Ավելացրեք մի փոքր աքսեսուարներ և ոճային կերպարը պատրաստ է:
Դժվար թե աշնանը արժե բաց երանգի տաբատներ կրել, այնպես որ համադրեք բաց գույնի բլուզը մուգ գույնի տաբատի հետ: Սև տաբատ և բեժ գույնի ատլասյա բլուզը իդեալական համադրություն են:
Եթե պատրաստ չեք աշնանը կրել պաստելային գույներ, ապա ուշադրություն դարձրեք ամենապրակտիկ տարբերակին՝ ընտրելով պայուսակ: Ցանկալի է, որպեսզի այն համադրվի ձեր կերպարի որևէ դետալի հետ:
Պաստելային երանգի վերարկուից ավելի նրբաճաշակ բան չկա: Բանականաբար, շատ բաց երանգի վերարկու աշնանը չարժե կրել, ուստի ընտրեք ավելի խորը ու հագեցած գույներ:
Պաստելային երանգի բաճկոնը, գլխարկը, ձեռնոցներն ու շարֆը ևս հիանալի լուծում կարող են լինել: