ԻՆՉՊԵ՞Ս ԾԱՆՈԹԱՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ

Կիրթ857, զարգացած և ներդաշնակ երեխա մեծացնելու համար պետք է նրա մոտ արվեստի հանդեպ սեր սերմանել դեռևս մանկուց: Ինչի՞ց սկսել և ո՞րն է ճիշտ: Երեխան  գեղեցիկ և հետաքրքիր բանը շուտ է ընկալում և զննում այն ամենայն մանրամասնությամբ: Օրինակ, երեխայի հետ դիտեք գունավոր նկարներ և փորձեք նրա հետ միասին վերարտադրել դրանք:  Երբեք դեն չնետեք երեխայի կողմից նկարված կամ ստեղծված իրերը: Նրա մոտ մոտիվացիա առաջացանելու համար դուք նույնիսկ կարող եք «ցուցահանդես» կազմակերպել նրա սենյակում: Օգնեք երեխային երևակայել յուրաքանչյուր նկարի մասին, թե ինչ իրադարձություններ են արտացոլված այդ նկարում: Կատարեք այս վարժությունը  2-3 անգամ  շաբաթվա մեջ 15 րոպե: Ամեն երեկո ձեր փոքրիկի համար դասական հաճելի երաժշտություն միացրեք: Բացի այդ, մշտապես խաղալիքներ գնեք երեխաների համար և նրանց ծանոթացրեք բնակավայրի ամենահայտնի հուշարձանների հետ՝  նրանց հետ այցելելով թանգարաններ և տեսարժան վայրեր: