SHOW BISS

ԻՆՉՊԵ՞Ս ԽՆԱՄԵԼ ՄԱՇԿԸ. ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼԻ ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

06. 06. 2018

GettyImages-960063162

Միայն պատկերացրու, թե ինչ էր զգում Մեգան Մարքլը իր պսակադրության արարողության ժամանակ հազարավոր տեսախցիկների առջև, որոնք ուղիղ եթերում խոշոր պլանով ցուցադրում էին ամբողջ աշխարհին նրա դեմքն ու մաշկը: Սա իսկական փորձություն է նույնիսկ հայտնի ու ինքնավստահ դերասանուհու համար:

660x1036_1_c1bd91458ed51bf3f00f63bc9ec0728c@660x1036_0xc35dbb80_2002356621526879410

 

Հարցազրույցներից մեկում 36-ամյա դքսուհին նշել է, որ խստորեն պահպանում է խնամքի այն ծեսը, որ նրան 13 տարեկանում սովորեցրել է մայրը: Օրինակ, բյութի-խորամանկությունների թվում են թեյի ծառի յուղը. Քսուկի մեջ դրանից մեկ գրամ ավելացնելը պայքարում է մաշկի բորբոքվածության  դեմ: Իր աստղային ընկերուհի Վիկտորիա Բեկքեմի խորհրդով Մեգանը Լոնդոն տեղափոխվելուց հետո դիմել է կոսմետոլոգ Սառա Չեպմենին:

GettyImages-960063118

«Կախված մաշկի վիճակից և դրա խոնավության մակարդակից, հարսանիքի նախապատրաստումը կարող է տևել 3-6 ամիս: Առաջին ու ամենակարևոր կանոնը՝ դերմատոլոգի կամ կասմետոլոգի մոտ ամեն 4 շաբաթը մեկ կոնսուլտացիա անցնելն է: Այդ կերպ մաշկը կսովորի պրոֆեսիոնալ ռեժիմին և խնամքի էֆեկտը ակնհայտ կլինի»,-պատմում է բյութի-գուրուն:

F34FB86D-8A72-4225-A39E-3FC0310E6084_w1023_s

 

Եվս մեկ հնարք, որ օգտագործել է Չեպմենը, երբ նախապատրաստում էր Մեգանին իր կյանքի ամենակարևոր օրվան ՝ LED-թերապիայի կուրսն է: Այս պահի դրությամբ դա ամենաէֆեկտիվ միջոցն է միմիկային կնճռների, ակնեի և այլ թերությունների  դեմ:

meghan-markle-3

«Սա հիանալի տարբերակ է ամենակարճ ժամանակահատվածում մաշկի որակը լավացնելու համար: Իմ հաճախորդներն այնքան տպավորված են արդյունքներով, որ հազվադեպ են անցում կատարում ներարկումներին: Իսկ եթե ավելացվի նաև ավելի շատ Օմեգա-3 պարունակող էլեմենտներ, ապա մաշկը կսկի նաև ներսից փայլել»,-նշում է Չեպմենը:

 

Զարմանալի չէ, որ Մեգանի հարսանեկան բնական դիմահարդարման մասին որևէ վատ բան չկարողացան ասել նույնիսկ նրա չարախոսները: