KIDSBLOG

ԻՆՉՊԵ՞Ս Է ԾՆՆԴՅԱՆ ԱՄԻՍՆ ԱԶԴՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ

10. 10. 2018

symboulespatera

Հունվար:  Հունվարին ծնված երեխաները շատ պատասխանատու են, նաև դժվարանում են իրենց հույզերն արտահայտել: Հավակնոտ են, աշխատասեր, համբերատար և գործնական: Միևնույն ժամանակ, շատ զգայուն են, ուստի կարող են երկար ժամանակ վերականգնվել սթրեսային իրավիճակից հետո:

Փետրվար: Այս ամսին ծնված երեխաները շատ ստեղծագործ բնություն ունեն: Յուրահատուկ են և սիրում են առանձնանալ բազմության մեջ: Շատ են գնահատում անկախությունը և կարող են բողոքել, եթե նրանց որևէ բանում սահմանափակեն: Կենդանիների մեծ սիրահար են, չեն սիրում ուշադրության կենտրոնում լինել, նույնիսկ կարղ են խուսափել հասակակիցների հետ շփումից:

Մարտ: Մարտին ծնված երեխաները շփվող են, զուսպ, ինտուիտիվ: Շատ հուզական են, ուստի նրանց հեշտ է վախեցնել: Ապրում են երևակայական աշխարհում, վախենում են հրեշներից և բարձր ձայներից: Առավել հաճախ այդպիսի երեխան իր համար անվտանգ աշխարհ է հորինում և դրանում ապրում է, որքան ցանկանա:Կարեկից են, ազնիվ, առատաձեռն, գեղեցիկ:

Ապրիլ: Սիրում են ռիսկի դիմել: Շատ ակտիվ են և էներգիայով լի:  Այս երեխաների հետ հաստատ չեք ձանձրանա: Լավատես են, ինքնավստահ, ուժեղ մոտիվացիա ունեն և սիրում են աղմկոտ խաղեր: Շատ լավ հիշողություն ունեն, խելացի են, կարողանում են շուրջը բոլորի տրամադրությունը բարձրացնել:

Մայիս: Գործնական են, զգուշավոր, հետևողական: Սիրում են նյութական իրեր: Շատ պատասխանատու են և կարող են շուտ սկսել փող վաստակել:Միշտ ազնիվ են ինչպես ընտանիքի, այնպես էլ՝ ընկերների հետ հարաբերություններում: Շատ համառ են և ոչ մի դեպքում չեն հրաժարվի նրանից, ինչին հավատում են:

Հունիս: Շատ սրամիտ են ու միշտ գիտեն ինչ ասել: Չեն սիրում դատարկ խոսակցություններ և չեն կարողանում երկար ժամանակ նույն տեղում լինել: Այս երեխաների համար դժվար է լինում մի բանի վրա կենտրոնանալ, նրանց ամեն ինչ հետաքրքրում է:

Շարունակությունը՝ Kidsinfo.am-ում: