ԻՆՉՊԵ՞Ս Է ԵՐԱԶՆ ԱԶԴՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻ ՎՐԱ

Высыпаться-главноеՔունը և երազները մեր ֆիզիկական մարմնի պահապաներն են: Քնի գործընթացը մարդուն օգնում է հանգստանալ և վերականգնել ուժերը:

Ինչպե՞ս մեկնաբանել երազը

Հին մշակույթներում հավատում էին, որ երազը մարդուն տրվում է Աստծո կողմից, որը կարող էին մեկնաբանել միայն քահանաները: Մինչդեռ Զիգմունդ Ֆրոյդը կարծում էր, որ երազը ցանկության ազատ դրսևորումն է: Հավանաբար, երազի ժիշտ մեկնաբանումը կարող է տալ միայն ինքը՝ երազը տեսնողը: Իհարկե, դա կապված է ոչ միայն երազում հայտնվող խորհրդանշական պատկերների հետ, այլև քնից առաջ կատարվոած իրադարձությունների և անհատի մտահոգությունների հետ: Կարևոր է նաև ուշադրություն դարձնել արտաքին գործոնների վրա, օրինակ՝ մղձավանջները առաջանում են, երբ մարդ քնած է անհարմար տեղում կամ վատ է զգում իրեն: Համաձայն վիճակագրության՝ գոյություն ունեն երազներ, որոնք տեսնում են բոլորը, առանց բացառության, ինչպես բարձրությունից թռչելը, քննությունը ձախողելը, ատամներից զրկվելը, մահը և այլն: Բացի այդ, ենթադրվում է, որ մարդկային երազները ավելի բացասական զգացումների, քան դրական հույզերի վրա: Իհարկե, չէ՞ որ իրական կյանքում էլ շատ բարդ է պահպանել դրական և բարի զգացմունքներ: