SHOW BISS

ԻՆՉՊԵ՞Ս Է ԱԴԵԼԸ 11 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՎԱՍՏԱԿԵԼ՝ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՎ

06. 10. 2018

https_2F2Fblueprint-api-production

Ուզո՞ւմ եք տարվա ընթացքում մի քանի միլիոն դոլար վաստակել՝ տնից դուրս չգալով: Հավանաբար, ուզում եք, բայց չգիտեք, թե ինչպես դա անել: Իսկ ահա Ադելը գիտի. մեկ տարվա ընթացքում երգչուհին վաստակել է 11 միլիոն դոլարից ավել (գումարը հաշված է հարկերը հանելուց հետո), հաշվի առնելով այն, որ նա շրջագայության չի մեկնել և ալբոմ չի թողարկել:

Լրագրողները պարզել են, որ աստղի օրական եկամուտը կազմում է 31 հազար դոլար. վատ չէ երիտասարդ մայրիկի համար:Այժմ Ադելն ավելի շատ ժամանակ է հատկացնում 6-ամյա որդու Անջելոյի հետ: Եվ վատ չի վաստակու երիտասարդ մայրիկ լինելով հանդերձ: Բայց ինչպե՞ս է դա նրան հաջողվում:

Պարզվում է, որ երկու կազմակերպությունները, որոնք հետևում են երգչուհու ալբոմների վաճառքին և նրա նյութերի օգտագործմանը, Melted Stone Ltd. և Melted Stone Publishing Ltd հիանալի են աշխատում: Առաջին կազմակերպությունը վաստակել է 631 հազար դոլար, իսկ երկրորդը՝ 10,7:

30-ամյա երգչուհին կարող է դառնալ շոու-բիզնեսի ամենահարուստ հայտնիներից մեկը, քանի որ բանկի նրա հաշվեհամարին 53,5 մլն դոլար է կազմում: