KIDSBLOG

ԻՆՉՊԵ՞Ս ԵՐԵԽԱՅԻՆ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ՇԱԲԱԹՎԱ ՕՐԵՐԸ

04. 12. 2018

872d25ab95729171e25ee173d8d5c522

Kidsinfo.am-ը գրում է. Յուրաքանչյուր մայրիկ յուրովի է բացատրում, թե ինչ է շաբաթվա օրը: Ահա մի քանի մեթոդ, որոնք կօգնեն սովորել շաբաթվա օրերը:

-Կարելի է շաբաթվա օրերով պարզ օրացույց պատրաստել և տեսանելի վայրում փակցնել: Յուրաքանչյուր դեպքում կարելի է օրացույցի միջոցով պարզել, թե շաբաթվա որ օրն է այսօր, որ օրն էր երեկ և որ օրն է լինելու վաղը:  Օրացույցին ավելի կենդանի շունչ հաղորդելու համար կարելի է յուրաքանչյուր օրվա կողքին որևէ կարևոր իրադարձություն գրել:

-Կան շատ պարզ բանաստեղծություններ, որոնք կօգնեն սովորել շաբաթվա օրերը: Դրանց պարբերաբար կրկնումը արդյունքում երեխային կսովորեցնի ամեն ինչ: Մի անհանգստացեք, եթե երեխաները սկսեն շփոթել օրերը: Ժամանակի գիտակցումը փոքրիկների համար աբստրակտ երևույթ է: Ժամանակ է հարկավոր այդ ամենը հիշելու ու սովորելու համար:

-Ընտանեկան պլանների մասին զրույցները, ժամանակացույցի ստեղծումը ևս կարող է օգնել: Դրանք պետք է լինեն ապագայի հետ կապված, այդպես ամեն ինչ դասակարգված կլինի և երեխան ավելի հեշտ կհասկանա, թե ինչ է նշանակում շաբաթվա այս կամ այն օրը: