HOROSCOPE

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՀՈՐՈՍԿՈՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՊԱՀՈՒՄ ԱՆԿՈՂՆՈՒՄ

16. 05. 2019

14504688_167201383750285_2180936869095669760_n

Բոլորը գիտեն, որ Կարիճն ամենակրքոտ նշանն է, Խեցգետինն՝ ամենաքնքուշ: Իսկ ինչպես են իրենց պահում հորոսկոպի նշանները անկողնում:

Այծեղջյուր: Նրանց մոտ ամեն ինչ ցուցակագրված է ու բաժանված ժամերի: Հավատարիմ են իրենց սկզբունքներին, որոնց չեն դավաճանի հանուն զուգընկերոջ: Նրանք քնքուշ են, երբ ունեն լավ տրամադրություն, հակառակ դեպքում, հետու պետք է մնալ:

Ջրհոս: Անսպասելի են: Համարում են, որ հարաբերությունները պետք է բնական ու անսպասելի լինեն, ուստի եթե միշտ պատրաստ չեք, ապա բաց կթողնեք ամենահետաքրքիրը:

Ձկներ: Նրանց հարկավոր է իդեալական մթնոլորտ՝ մթություն, լռություն, մաքուր օդ: Ոչինչ չպետք է շեղի նրանց ուշադրությունը: Ձկներին պետք է լավ գայթակղել, բայց երբեք չի կարելի հարցնել, թե ինչպես: Ձկները սիրում են երևակայել:

Խոյ: Շատ կրքոտ են, նախաձեռնող: Ձեզ մնում է միայն ակտիվ արձագանքել: Եթե որևէ բան այնպես չգնա, կարող եք վնասել ձեր տղամարդկային ինքնագնահատականը:

Ցուլ: Չեն սիրում բարդություններ: Սիրում են պարզություն և բնականություն: Հիշեք մի բան. Ցուլի հետ հարաբերություններից հետո չի կարելի պտտվել դեպի պատն ու քնել: Այդպես նա իրեն օգտագործված կզգա ու կփորձի վրեժ լուծել:

Երկվորյակներ: Շատ ուժեղ երևակայություն ունեն: Պատրաստ են յուրաքանչյուր փորձարկման, բաց են նորությունների համար: Ձեզանից մեծ վարպետություն է պահանջվում:

Խեցգետին: Դասականի կողմնակից են, ամեն ինչ հանձնում են տղամարդուն, չեն սիրում փորձարկումներ, գերադասում են փորձված դիրքեր: Պետք է լիովին վստահ լինեն զուգընկերոջ հարցում:

Առյուծ: Պետք է մի լավ գայթակղել նրանց: Եթե Առյուծն ակնարկում է, որ ուզում է գնալ կինո, ռեստորան, ապա վստահ եղեք, որ երեկոյան որևէ բան է սպասվում: Ռոմանտիզմի կողմնակից է:

Կույս: Հարկավոր է, որպեսզի ամեն ինչ իդեալական լինի՝ զուգընկերը պետք է գրավիչ լինի, քնքշանքները՝ ըստ անհրաժեշտության, իդեալական վայր ու ժամ: Մի խոսքով, նրան ավելի հեշտ է սպանել, քան բավարարել: Ընթացքում նա կլռի ու որևէ բան չի ասի: Իսկ թերությունների մասին կխոսի հաջորդ օրը:

Կշեռք: Տանել չեն կարողանում կոպտություն: Չեն սիրում, երբ իրենց շտապեցնում են: Սիրում են քնքշանքներ: Միջավայրը պետք է տրամադրող լինի՝ հարմարավետ մահճակալ, հաճելի մթնշաղ:

Կարիճ: Ամեն ինչ գիտեն, ամեն ինչ կարողանում են անել: Կարևոր չէ, փորձառու եք դուք, թե ոչ: Կարիճի հետ հարաբերությունները չի կարելի մոռանալ:

Աղեղնավոր: Գնահատում են հաճույքը: Նույնիսկ եթե հոգնած են, քաղցած, երբեք չեն հրաժարվի հարաբարություններ ունենալ: Նրանք այդպես լիցքավորվում են: