ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՀԱՄԲՈՒՐՎՈՒՄ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ

Couple-romantic-kiss-Eiffel-Tower

Կան մարդիկ, ովքեր վստահ հավատում են հորոսկոպին և պատրաստ են իրենց գործողությունները համապատասխանեցնել դրա կանխատեսումներին: Մարդկանց մի մասն էլ աստղագուշակին բավականին հոռետեսորեն է մոտենում: Կենդանակերպի յուրաքանչյուր նշան յուրահատուկ է, հետևաբար, գոյություն ունեցող կախարդական ուժի շնորհիվ կարելի է բնութագրել, թե ինչպես են համբուրվում նշանի ներկայացուցիչները:

Խոյ

Քանի որ անշահախնդիր և համառ անձնավորություն են, այդպես էներգիայով և կրքով էլ համբուրվում են: Այս նշանի ներկայացուցիչները հանբուրվում են նուրբ, քնքուշ, ողջախոհ, բայց ոչ երկարատև: Նրանք համբուրվում են այն ժամանակ, երբ լավ տրամադրություն ունեն, ուստի նրանց համբույրը չի կարելի է բնորոշել որպես սիրահար համբույր: Նախընտրում են համբուրել դեմքի շրջանում:

Ցուլ

Ցուլերը նախընտրում են համբուրել երկար, փափուկ և ջերմ: Նրանց համբույրը կանանց ներշնչում է վստահություն, պաշտպանվածության զգացում: Այս նշանի ներկայացուցիչները անմոռանալի համբույր են պարգևում և ունեն փափուկ ու նուրբ շուրթեր: Համբուրում են նրանց, ում լավ են ճանաչում:

Երկվորյակ

Երկվորյակները պաշտում են համբույրը և համարվում են մեկ շնչով համբուրվելու չեմպիոններ: Նրանք համբուրվում են հանդիպելիս, բաժանվելիս, քնելիս: Կապված իրենց երկակի էության հետ երկվորյակները բազմազան համբույրների սիրահար են և երբեմն ձանձրույթ են զգում զուգընկերոջ հանդեպ: Երկվորյակները համբույրով արտահայտում են իրենց սերը և ջերմությունը:

Խեցգետին

Խեցգետինները գնահատում են ձեր համբույրը և նախընտորւմ են ոչ թե իրենք համբուրել, այլ իրենց համբուրեն: Բայց եթե համբուրում են ձեզ, ապա դա անում են շատ նուրբ և քնքուշ: Նրանք համբուրում են միայն իրենց շատ հարազատ ու սիրելի մարդկանց: Չեն սիրում համբուրվել հանրության մեջ:

Առյուծ

Առյուծների համբույրը կրքոտ է, տաք և սիրառատ: Նրանք միշտ պատրաստ են համբուրել, նույնիսկ հասարակության մեջ: Կարելի է ասել, որ նրանց համար դա գոհունակության և հաճույքի առիթ է: Հատկապես առյուծ տղամարդիկ սիրում են համբուրել կնոջ ձեռքը:

Կույս

Շատ համեստ են և համբուրում են միայն իրենց զուգընկերոջը: Հրապարակայնորեն չեն համբուրվում, երբեմն նույնիսկ թանվում շատ հայացքներից: Նրանց համար համբույրը ամբողջ կյանքում վերջին պլանում է: Նրանք կարծում են, որ համբույրը շատ վարակներ է փոխանցում, ուստի նախազգուշական միջոցներ են ձեռնարկում:

Կշեռք

Կշեռքները իսկապես գիտեն համբույրի տեխնիկան և պատրաստ են համբուրել բոլորին, թեև նրանց մեկ ժամ առաջ են տեսել: Նրանք պաշտում են, երբ իրենց են համբուրում: Եթե նրանց համբուրելիս ցավ պատճառեք, ապա հետագայում նրանք միշտ կզգուշանան ձեզանից: Համբուրում են նուրբ և քնքուշ, սակայն ոչ կրքոտ:

Կարիճ

Կարիճները հանբույրի միջոցով փոխանցում են իրենց զգացմունքները՝ սեր, կիրք, ջերմություն, արհամարհանք: Նրանք սիրում են համբուրվել, ինչպես գաղտնի, այնպես էլ մարդկանց շրջապատում, որը արտացոլում նրանց վստահությունը:

Աղեղնավոր

Նրանց համբուրը երախտագիտության և գնահատանքի զգացման արտահայտչամիջոց է: Նրանք սիրում են համբուրել հատուկ առիթներին, երբեմն համբուրելով նույնիսկ ընկերոջ շուրթերը: Համբուրվում են կրքոտ, հաճախ և երկար:

Այծեղջյուր

Այծեղջյուրները համբուրվում են սառը և անտարբեր: Երբեք չեն ձգտում սովորելու համբույրի տեխնիկան: Շատ քիչ են համբուրվում և միշտ հեռավորություն են պահպանում: Համբուրում են միայն բարևելիս և հրաժետի ժամանակ:

Ջրհոս

Ջրհոսների համբույրը ոչ մի առանձնահատկություն չունի: Նրանց հետ հաճելի է համբուրվել, քանի որ երբեք չես կարող գուշակել, թե ինչ են զգում այդ պահին: Այնուամենայնիվ, սիրում են փարձարկումներ անել:

Ձկներ

Ձկները սիրում են, երբ իրենց են համբուրում: Երիտասարդ աղջիկները մշտապես սպասում են գերբնական համբույրների, ուստի երբեմն հիասթափվում են: Նրանք այնքան էլ լավ չեն տիրապետում համբույրի տեխնիկային, սակայն ամեն կերպ ձգտում են դուր գալ զուգընկերոջը: