ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՐԹՆԱՆՈՒՄ ՀՈՐՈՍԿՈՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ. ԶՎԱՐՃԱԼԻ ԱՌԱՎՈՏ

գլխավոր նկար

 

Եկեք պատկերացնենք, թե ինչպիսին կլինի առավոտը, եթե հորոսկոպի 12 նշանները ապրեն մեկ ընդհանուր բնակարանում:

 

6:00:  Կույսն արթնանում ու մաքրում է լոգարանը՝ մինչև լոգանք ընդունելը: Մաքրելով ատամները, նա տեղավորում է ատամի խոզանակը ստերիլ տոպրակի մեջ ու թաքցնում մյուսների աչքից հեռու:

f35ebc92e52b266daad35602fd0a0b78

 

6:15 : Այծեղջյուրն արթնանում ու անջատում է ջրատաքացուցիչը. պետք է տնտեսել:

 

6:20 : Ջրհոսը գնում է առավոտյան վազքի:

 

6:30 : Կշեռքն ու Առյուծը հայտնվում են հայելու առաջ՝ փորձելով խլել իրարից խոնավեցնող քսուքն ու մազերի լաքը:

0da8db0372a63b9858a361a1d26a63bf

 

6:40 : Ցուլն ուտում է իր ապուրը՝ ձեռքի հետ համտեսելով նաև շոկոլադ:

 

6:45 : Աղեղնավորն արթնանում ու միացնում է ջրատաքացուցիչը:

ae572c38fb12b22356ee7f1c0bf3acc6

 

7:00 : Խեցգետինը բուտերբրոտներ է պատրաստում, մինչև Կույսը կքամի թարմ մրգային հյութը: Երկվորյակը դեռ անկողնում է՝ ստուգում է իր էլեկտրոնային փոստը, Facebook-ը, Twitter-ն ու Instagram-ը:

 

7:05 : Կարիճը, հոգնելով սպասել, փորձում է ջարդել լոգարանի դուռը: Կշեռքը մերկ դուրս է գալիս ու գնում զուգարան:

c5cafe5c942f61b0021b8f1358299d91

 

7:10 : Խոյն արթնանում ու միացնում է վայրկյանաչափը:

 

7:11 : Խոյն իջնում է ներքև: Նա սանրված է, հագնված՝ պատրաստ տնից դուրս գալու: Անջատում է վայրկյանաչափը:

41fd5c08898d28dfa5fda2018257b843

 

7:15 : Ցուլը կերել է շոկոլադը, ճմրթել թուղթը: Ավարտել է ուտել ապուրը, սիրտը նորից շոկոլադ է ուզում:

 

7:20: Կշեռքն ու Առյուծը դեռ հայելու առջև են: Բրդբրդում են իրար՝ ցանկանալով տեսնել իրենց տեսքը տնից դուրս գալուց առաջ:

d80b9be5b5eb32f0bfe60649d8c92e42

 

7:30 : Ջրհոսը սառը լոգանք է ընդունում՝ Այծեղջուրը կրկին անջատել է ջրատաքացուցիչը:

 

7:40 : Բոլորը դուրս են գալիս տնից:

c90dbc5c539a6ecfb798d654bb4c2a58

 

7:45 : Երկվորյակը հետ է վերադառնում. նա մոռացել է իր 3 բջջային հեռախոսներից մեկը:

 

7:50 : Երկվորյակը նորից է վերադառնում, մոռացել է իր դրամանապանակը:

9d2f04dece402036ecdd0b94dfb6ad42

 

8:00 : Ձուկն արթնանում է ու հասկանում, որ դուռը փակ է, իսկ բանալի չկա:

04ce89131d05804b71d38687e4209625