ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԱՎԵՐԵԼ ՆՈՐ ՏԱՐԻՆ, Ի՞ՆՉ ՀԱԳՆԵԼ և Ի՞ՆՉ ՊԱՏՐԱՍՏԵԼ

Նոր տարին մեր ամենասպասված տոնն է, քանի որ այն իր հետ բերում է ոչ միայն ուրախ տրամադրություն, շատ նվերներ, հաճելի հանդիպումներ, համեղ տոնական սեղան, այլ նաև մեծ հույսեր՝ կապված գալիք տարվա հետ:

Որտե՞ղ և ինչպե՞ս դիմավորել 2017 թվականը

Գալիք տարվա խորհրդանիշը Հրե աքաղաղն է: Նա սիրում է ընտանեկան ավանդույթներ, հետևաբար նախընտրելի է Ամանորը դիմավորել տանը՝ ընտանիքի և հարազատ մարդկանց հետ:

roditelskoe-sobranie-novyj-god-semejnyj-prazdnik

Ի՞նչ հագնել Ամանորին

Այս Նոր տարվա լավագույն գույները կարմիրն ու ոսկեգույնն է: Պետք չէ կրել լանջաբաց և թափանցիկ զգեստներ, քանի որ այդպես հազիվ թե կարողանաք գրավել աքաղաղի ուշադրությունը: Նախընտրելի է հագնել դեղին կամ կարմիր գույնի  կոկտեյլային զգեստներ, բարձրակրունկ կոշիկներ և նուրբ աքսեսուարներ: Ձեր կերպարը լիարժեք կդարձնեք, եթե կրեք գեղեցիկ ոսկյա զարդեր: Տղամարդիկ կարող են Ամանորը դիմավորել ոչ պաշտոնական հագուստով, քանի որ խիստ կոստյումը անհարմար է այդ ուրախ տոնին:

12353829_997090960364806_348634375_n

Ինչպե՞ս զարդարել տունը և տոնածառը

Տան գունային համադրությունը պետք է համապատասխանի Հրե աքաղաղի գույներին: Սակայն, կարելի է զարդարել տունը նաև կանաչ և կապույտ գույներով: Ցրտաշունչ ձմռանը հաճելի տրամադրություն ապահովելու համար դուք օգտագործեք «տաք» գույներ: Տոնական ծառը զարդարելիս օգտագործեք կանաչ և կարմիր գույները, որոնք այն կդարձնեն  գեղեցիկ և էլեգանտ:

72

Ի՞նչ դնել Ամանորի սեղանին

2017 թվականին ամանորի սեղանից չպետք է բացակայեն հավի մսից պատրաստված ուտեստները: Լավագույն տարբերակ է տավարի կամ խոզի մսից պատրաստված ուտեստը: Ամանորի սեղանը զարդարելու համար խորհուրդ չի տրվում օգտագործել հավկիթներ: Ընտրեք բաց երանգի սեղանի ծածկոց, որը քիչ ուշադրություն կգրավի: Այս տարի պետք է խուսափել սինթետիկ կտորներից:

95566699_387952