ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԱՀԱՐԴԱՐՎԵԼ ԱՇՆԱՆԸ (տեսանյութ)

Տարվա յուրաքանչյուր եղանակ դիմահարդարման յուրովի մոտեցում է պահանջում: Այս տարի շատ ակտուալ է դարչնագույնը , սուրճի, շոկոլադի երանգները: Աշնան համար ընտրեք կարմիր շրթներկի սառը երանգները՝ խուսափելով նարնջագույնից և շատ վառ կարմիրից։ Բորդոն, բալագույնը տեղին կլինեն այս սեզոնին։ Դե ինչ, մենք ձեզ պարբերաբար կներկայացնենք դիմահարդարման տարբերակներ, որի օգնությամբ դուք կարող եք հենց տան պայմաններում դիմահարդարվել և շարժվել նորաձևության միտումներով: