Ինչպե՞ս դառնալ կատարյալ տղամարդու համար

781294Ինչպիսի՞ն պետք է լինես կամ դառնաս

Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ դառնալ կատարյալ կին ձեր տղամարդու համար:
1. Սիրեք նրան և հավատացեք
2. Գովաբանեք նրան իր ընկերների շրջապատում, չէ՞ որ ձեզ համար դժվար չէ հիանալ նրանով, երբ ընկերական շրջապատում եք
3. Մի վիճեք նրա հետ ( ի վերջո կարելի է նրան ժպտալ, սակայն նույն կարծիքին մնալ): Այսպիսով անիմաստ է բղավել և նրան ապացուցել, որ պատրաստվում եք նրան հակառակվել
4. Ձեր տղամարդուն համոզեք, որ բացի ձեզանից ոչ ոք չի կարող նրան այդպես սիրել
5. Շահեք նրա վստահությունը, ասելով, որ նա ամենաբարի և քնքուշ անձնավորությունն է, ով պատրաստ է հոգ տանել ձեր մասին
6. Կոպիտ մի եղեք: Ցանկացած հարաբերությունում ձեր միակ հաղթաթուղթն է քնքշությունը և համբերատարությունը
7. Եթե նա ցանականում է համբուրել ձեզ, ապա նրան տվեք այդ հնարավորությունը, անգամ, եթե այդ վայրը հարմար չէ համբույրի համար
8. Հետաքրքրվեք նրանով, ընկերներով, աշխատանքով
9. Ժամանակ առ ժամանակ նրան միայնակ թողեք: Այս դեպքում համոզված եղեք, որ ձեր տղամարդը կհասկանա, որ դուք ճակատագրի նվերն եք
10. Անտեսեք այն փաստը, որ նա երբեմն-երբեմն ուրիշ կանանց է նայում
11. Եթե նա կատակում, փորձեք ժպտալ
12. Մի փորձեք ապացուցել, որ նրանից խելացի եք, եթե անգամ դուք դրանում 100 % համոզված եք
13. Նրա հետ մի սիրախաղեք, երբեք, նույնիսկ այն դեպքում, երբ ձեզ թվում է, որ դա, պարզապես, անմեղ խաղ է: Այդպիսի հնարքները իսկական չարիք են հարաբերությունների համար: Արդյունքում կզայրացնեք նրան:
14. Ողջունեք նրա կողմից ուշադրության ամեն մի դրսևորումը, դա կլինի ձեր երազանքների նվերը կամ, պարզապես, փոքրիկ բացիկ:
Ի վերջո, երբեք չկորցնեք ձեր ինքնագնահատականը, եթե անգամ նա լքում է ձեզ, մի՛ նվաստացեք և վազեք նրա հետևից: Դրա փոխարեն մեկ անգամ ևս ընթերցեք այս առաջարկությունները:
Հաջողություն Ձեզ