ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Thinking

Ինքնավստահությունը հաջողակ և երջանիկ մարդկանց գլխավոր հատկանիշն է: Նա, ով ունի բարձր ինքնագնահատական, կարողանում է հաղթահարել խոչընդոտները, ապա կյանքում շատ բաների կհասնի: Երեխայի մոտ պետք է ինքնավստահություն սերմանել դեռ վաղ հասակից, սա, իհարկե, կախված է ծնողներից և ընտանեկան մթնոլորտից: Ինչպե՞ս օգնել երեխային բնավորության մեջ այս հատկանիշը ձևավորելու:

1. Երեխան պետք է վստահ լինի ծնողական սիրո մեջ: Շատ հաճախ ծնողները իրենց սիրով մանիպուլացնում են երեխաներին: Օրինակ՝ «Այլևս անբավարար գնահատական չստանաս», «Հաջորդ անգամ կեղտոտ շորերով տուն չգաս» և այլն: Սրա փոխարեն ծնողները պետք է այնպես անեն, որ երեխաները հասկանան, որ իրենց սիրում են անկախ պահվածքից: Հաճախակի երեխային ասացեք «Ես սիրում եմ քեզ»:

2. Երեխային հատուկ պարտականություններ հանձնարարեք: Օրինակ՝ նա ամեն անգամ ճաշից հետո պետք է լվանա ափսեները, մաքրի սենյակը կամ ճաշ պատրաստի հանգստյան օրերին: Երեխաները արագ սովորում են այս պարտականություններին և իրենց ինքնավստահ են զգում, քանի որ մտածում են՝ ծնողները իրենց աջակցության կարիքը ունեն:

3. Մի մոռացեք գովել ձեր երեխային: Նույնիսկ ամենափոքր ձեռքբերումներում գովեք երեխաներին և անուշադրության մի մատնեք:

4. Երեխային երբեք մի ասեք հետևյալ արտահայտությունը՝ «Դու դրան չես հասնի»: Բացասական բաները նրանց հիշողության մեջ երկար են մնում, փոխարենը դուք նրան ոգևորեք հետագա խոչընդոտները հաղթահարելու համար:

Րեխային միշտ ցույց տվեք ձեր սերը, քանի որ ինքնավստահությունը պետք է ձևավորել ոչ միայն վաղ տարիքում, այլ անհատականություն դառնալու յուրաքանչյուր փուլում: