ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ ԳԵՂԵՑԻԿ ԵՐևԱԼՈՒ 3 ԳԱՂՏՆԻՔ

da2f7137-f303-4b2c-94d0-8f913b6b2d74-1024x681

 

Ուզո՞ւմ ես լուսանկարներում գեղեցիկ տեսք ունենալ առանց դիմահարդարման ու ֆիլտրերի, ուրմեն օգտվիր այս 3 գաղտնիքներից: Այս մասին երբեք չեն մոռանում աստղերը, երբ որոշում են ներկայանալ իրենց բնական տեսքով:

 

1.Եթե որոշել ես ցույց տալ քեզ առանց դիմահարդարման, ապա համարիր, որ ներկայացել ես առանց հագուստի: Քեզ վրա ոչինչ չկա, նշանակում է, որ այն, ինչ կա՝ ամեն ինչ է: Դու ունես մաշկ (այն պետք է մաքուր լինի), աչքեր (փորձիր, որպեսզի դրանք երջանիկ ու հանգիստ տեսք ունենան), վարսեր (թարմ ներկած, իսկ կարևորը՝ մաքուր) և հոնքեր:

 

2.Դու կարող ես բնական լինել, հանգիստ ներկայանալ առանց դիմահարդարման, բայց քո հոնքերը պետք է կոկիկ տեսք ունենան՝ մասնագետի կողմից խնամված: Առհասարակ, հոնքերի համար նախատեսված սանրը պահիր վարսերի համար նախատեսված սանրի հետ:

 

3.Ի դեպ, առանց դիմահարդարման ներկայանալու գլխավոր նախապայմանը դեմքի էպիլացիան է՝ մասնավորապես շուրթերի վերևի հատվածը և կզակը: