FASHION

ԻՆՉՊԵ՞Ս ԱՅՍ ԱՇՈՒՆ ԿՐԵԼ ԿԱՇՎԵ ԻՐԵՐԸ ՈՃԱՅԻՆ ՏԵՍՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

19. 09. 2018

collage

 

Կաշվե իրերն այս տարի կրկին նորաձև են: Նորաձևության բազմաթիվ բլոգերներ արդեն համալրել են իրենց զգեստապահարանը կաշվե տաբատներով, բաճկոններով և կիսաշրջազգեստներով:

 

Ներկայացնում ենք, թե ինչպես պետք է  այս աշուն կրել կաշվե իրեր ոճային ու գեղեցիկ տեսք ունենալու համար:

 

Եթե ուզում եք ստանալ կաշվե կիսաշրջազգեստով look, ապա համադրեք այն սպիտակ բլուզի, ջինսե վերնաշապիկի կամ վառ շապիկի հետ՝ լրացնելով կերպարը երկար ժակետով կամ ժիլետով: Ընդ որում, կիսաշրջագզեստը կարող է լինել ինչպես ուղիղ, այնպես էլ A ձևածքով:

 

Եթե որոշել եք կաշվե տաբատով կերպար ստանալ, ապա ուշադիր եղեք, քանի որ դրանք բավականին կամակոր են: Ավելի լավ է համադրեք դրանք միատոն տոպի կամ շապիկի, ինչպես նաև ժակետի, կարդիգանի կամ պիջակի հետ:

 

Իսկ ահա կաշվե բաճկոնը բավականին ունիվերսալ իր է, այնպես որ կարող եք համարձակորեն փորձարկումներ անել:

32095334_2092458790989359_5510299550205607936_n

37036614_251456158785803_8868437863658684416_n

37989072_190298438506055_8076000476102918144_n

38165377_1956269267752088_2681715732093337600_n

39321985_1659269447528437_2061387296225099776_n

39734965_636952536705093_5800632278488973312_n

40850732_1869330829789498_624173552609723084_n