FITNESS

ԻՆՉՊԵ՞Ս ՀՂԻՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԱԶԱՏՎԵԼ ԱՎԵԼՈՐԴ ԿԻԼՈԳՐԱՄՆԵՐԻՑ

06. 07. 2018

01f7eac542257923f3caa88275da15af_fitted_740x0

 

Հղիության ընթացքում կանայք սնվում են նաև փոքրիկի փոխարեն, ինչպես նաև նրանց ախորժակը կրկնապատկվում է: Այս ընթացքում նաև  նվազում է  ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ակտիվությունը:  Խնդիրն ավելի է խորանում, երբ կերակրող մայրերը կարծում են, որ կաթի առկայությունն ուղիղ համեմատական է նրանց՝ մեծ կալորիականությամբ մթերք ուտելու հետ:  Իսկ ամենակարևորը՝ երեխայի ծնունդից հետո կանանց ծանրաբեռնվածությունն ու զբաղվածությունը մեծանում է, հաճախ ժամանակ չկա մարզասրահ գնալու:

 

-Փորձեք վերլուծել, թե ինչ և ինչպես եք ուտում օրվա ընթացքում, ինչով եք զբաղվում և ինչպես եք ծանրաբեռնում ձեզ:

 

-Հետևեք դիետայի. պարտադիր չէ սնվել բարձր կալորիականությամբ և յուղոտ մթերքով, որպեսզի կրծքի կաթը օգտակար լինի կամ շատ: Սննդակարգից հանեք յուղոտ միսը՝ փոխարինելով այն ձկով: Հրաժարվեք նաև ածխաջրերից ‘ թխվածքներ, կարտոֆիլ, շաքարավազ, քաղցրավենիք: Ավելի շատ օգտագործեք սպիտակուցներ և բուսական յուղ: Սննդակարգում անհամեմատ շատացրեք բանջարեղենն ու մրգերը:

 

-Քիչ կերեք, բայց հաճախ. մայրիկները հաճախ ստիպված են լինում ոտքի վրա սնվել, կամ սպասում այնքան, մինչև փոքրիկը քնի: Արդյունքում, մեկ անգամ սնվելով, դուք չարաշահում եք ուտելիքը:  Կերեք օրվա մեջ 4-5 անգամ, բայց քիչ քանակությամբ:

 

-Զբաղվեք սպորտով.  պարտադիր չէ ծննդաբերությունից հետո սկսել ծանրություն բարձրացնել կամ վազել: Ակվաաերոբիկան, պիլատեսը, յոգան, սպորտային քայլքը, առավոտայն կարճատև վազքը կօգնեն վերադառնալ նախկին տեսքին:

 

-Քնեք, երբ հասցնում եք. օրվա ընթացքում գոնե 15-30 րոպե քնեք, երբ քնած է նաև փոքրիկը: