ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԲԱԺԱՆՎՈՒՄ ԶՈՒՅԳԵՐԸ

zodiac-love-vector-486300

Պարզվում է, որ զույգերի միջև բաժանությունները ոչ միայն կապված են բնավորության անհամատեղելիության հետ, այլ նաև նրանց բնորոշ կենդանակերպի նշանների առանձնահատկությունների հետ: Յուրաքանչյուր ներկայացուցիչ ունի սեփական մտավախությունները և ֆոբիաները, որոնք էլ դրսևորվում են սիրային հարաբերություններում:

Խոյ

Այս նշանի ներկայացուցիչներին բնորոշ է գործունեության անհագ ծարավը: Խոյերը մի օր հասկանում են, որ իրենց սիրելին այնքան էլ կատարյալ չէ, որքան կցանկանային, ուստի իրենց կյանքից դուրս են թողնում սիրելի էակին:

Ցուլ

Երբեք չեն ցանկանում փոխվել: Նրանք միշտ գոհ են, մինչև զուգընկերը խորհուրդ է տալիս բարելավել ինքնակառավարումը:

Երկվորյակներ

Այս նշանի ներկայացուցիչների թուլությունը խոցելությունն է:

Խեցգետին

Նրանց բնորոշ է համբերատարությունը և պատրաստ են համակերպվել զուգընկերոջ ցանկացած թերությանը: Երբեմն նրանց համբերատարությունը ազդում է շրջապատողների վրա:

Առյուծ

Առյուծները անտարբեր են և հաճախ չեն էլ նկատում սիրելիի թերությունները: Սա պայմանավորված է ոչ թե մեծ սիրով կամ ներողամտությամբ, այլ անուշադրությամբ:

Կույս

Այս նշանի ներկայացուցիչները մշտապես վախենում են հասարակության կարծիքից: Նրանք կարող են երկար ապրել և շատ հանգիստ արձագանքել զուգընկերոջ թերություններին, քանի դեռ նրանց չեն նկատել ուրիշ մարդիկ:

Կշեռք

Կշեռքները աջակցում են իրենց սիրած էակին: Նրանք օգնում են զուգընկերոջը՝ պաշտպանելու գոյությունը: Սա երբեմն դուրս է գալիս ողջամտության սահմաններից:

Կարիճ

Այս նշանի ներկայացուցիչները ապրում են իրականության պատրանքներով: Նրանք չեն հավատում, որ իրենց աշխարհում կարող է ինչ-որ բան սխալ ընթանալ և զուգընկերը չի բավարարում իրենց կարիքները և շահերը:

Աղեղնավոր

Աղեղնավորներին կարելի է համարել դիտորդներ: Նրանք անտեսում են և ներում կենցաղային մանրուքները, ինչպես սփռված գուլպաները, ատամի մածուկի բաց տուփը և այլն: Սակայն վաղ թե ուշ տեղի է ունենում մի իրադարձություն, որից հետո նրանք սկսում են արձագանքել իրենց զուգընկերոջ ամեն արարքը:

Այծեղջյուր

Այծեղջյուրները համարվում են անվճռական արարածներ: Նախքան զուգընկերոջ պահվածքի հանդեպ իրենց դժգոհությունը հայտնելը՝ նրանք կարող են լուռ սպասել մինչև վերջին վայրկյանը: Նույնիսկ վճռական քայլ անելու դեպքում էլ՝ այս նշանի ներկայացուցիչները մտածում են, շտապողականությունը սխալ էր:

Ջրհոս

Ջրհոսները շատ համբերատար են և զուգընկերը օգտվում է դրանից: Այնուամենայիվ, գալիս է մի պահ, երբ ջրհոսները թողնում են և լուռ հեռանում՝ առանց որևէ բան ասելու:

Ձկներ

Ձկները սիրահարվում են և կորցնում իրենց գլուխները: Եվ այն, ինչ կարող է զայրացնել կենդանակերպի մյուս նշաններին, ձկների համար նշանակություն չունեն, քանի որ ձկները ամեն ինչ նախօրոք են կշռադատում: