KIDSBLOG

ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԿԱՐԵԼԻ Է ՍՏԻՊԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ՈՒՏԵԼ ԱՓՍԵԻ ՈՂՋ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

09. 11. 2018

ad6074b9108b34e2d739a777a6714eb9

Kidsinfo.am-ը գրում է. Երեխաներին հաճախ են ստիպում ուտել ափսեի ողջ պարունակությունը: Սա տարածված երևույթ է, որ հանդիպում է թե՛ տանը, թե՛ մանկապարտեզում: Բայց այս երևույթն իրականում ոչ մի լավ բանի չի տանում:

Ափսերի ողջ պարունակությունը ուտել ստիպելով՝ մեծահասակները փորձում են երեխաներին սովորեցնել վարվեցողության ճիշտ կանոններ, սակայն այդ ամենը կարող է հանգեցնել ճարպակալման:

Անընդհատ ուտելով ավելին, քան պետք է՝ երեխան կամաց-կամաց ավելորդ քաշ կսկի հավաքել:

Պետք չէ պրակտիկայում շատ կիրառել նաև մեկ այլ տարածված երևույթ: Երեխայի որևէ լավ արարքի համար նրան մի պարգևատրեք կոնֆետով: Սա արհեստականորեն երեխայի մեջ կձևավորի կապ լավ պահվածքի ու սննդի միջև: