ԻՆՉՈ՞Ւ Է VICTORIA’S SECRET-Ի ՄՈԴԵԼԸ ՍԱՓՐՈՒՄ ԴԵՄՔԸ (VIDEO)

7954831t1hd784

 

Ինչ քայլերի միայն չեն գնում կանայք գեղեցիկ ու երիտասարդ երևալու համար:  Այդպիսի մեկ լայֆհակով վերջերս կիսվել է Victoria’s Secret բրենդի 25-ամյա մոդել Ջոզեֆին Սքրիվերը: Մոդելն ունի առողջ ու գեղեցիկ մաշկ: Աղջիկը պնդում է, որ դրա համար նա պարտական է մեկ փոքրիկ գաղտնիքի: Նա պատմում է, որ արդեն վաղուց չի անում դեմքի ավանդական պիլինգ՝ համարելով այն հին ու անպիտան մեթոդ: Դրա փոխարեն նա նախընտրում է… սափրվել:

 

Մոդելն իսկապես սափրվում է շաբաթը մեկ կամ երկու անգամ: Ինչո՞ւ է նա դա անում: Թոփ-մոդելի խոսքով՝  այդպես դիմահարդարումն ավելի լավ է ստացվում, դեմքի բոլոր անհարթությունները վերանում են, իսկ մաշկն ավելի նուրբ է դառնում:

 

Միանշանակ, Ջոզեֆինի լայֆհակը բավականին տարօրինակ է: Եվ յուրաքանչյուր կին անձամբ պետք է որոշի՝ հետևել նրա օրինակին, թե՞ բացառել այն: