KIDSBLOG

ԻՆՉՈ՞Ւ Է ՎՆԱՍԱԿԱՐ ՄԻԱՅՆ ՀԱՆՈՒՆ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԵԼԸ

06. 11. 2018

04c1d1db4cbf876a40a5c4323e5f17bc

Kidsinfo.am-ը գրում է. Երեխային սեր նվիրելուց չպետք է մոռանաք նաև ինքներդ ձեր մասին: Հանուն երեխաների ապրող մայրիկները վերջում հուսահատության են մատնվում։

Բացի երեխաներից հարկավոր է այլ իմաստներ գտնել կյանքում, որպեսզի երեխան «բարեգործության» և չափազանց մեծ հոգատարության զոհ չդառնա։   Ավելի շատ ժամանակ հատկացրեք ձեր ամուսնուն: Այդպես դուք նաև հիանալի օրինակ կլինեք ձեր երեխայի համար:

Երեխայի երջանկության համար մրցապայքարում պետք չէ մոռանալ ձեր մասին։ Բացի դա հարկավոր է երեխային ևս շնչելու ու սեփական կյանքն ունենալու հնարավորություն ընձեռել:  Հակառակ դեպքում, նրանք կարող են մեծանալ և զուրկ լինել ինքնուրույնությունից: