KIDSBLOG

ԻՆՉՈ՞Ւ Է ԵՐԵԽԱՆ ՄԻ ԾՆՈՂԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՍԻՐՈՒՄ, ՔԱՆ ՄՅՈՒՍԻՆ

10. 01. 2019

dca6b41797881d9b0820219345f1f3fb

Երջանկություն է, երբ երեխան մեծանում է սիրելի ընտանիքում՝ հոգատար ծնողների հետ: Տարիքից ու պահանջներից կախված, երեխան երբեմբ ավելի շատ մայրիկի, երբեմն էլ՝ հայրիկի կարիքն ունի:

Օրինակ, մինչև 3 տարեկան փոքրիկը գրեթե շուրջօրյա մայրիկին է պահանջում, իսկ երբ սկսվում է զարգացնող խաղերի ու դրսում ակտիվ ժամանակ անցկացնելու շրջանը, ապա անփոխարինելի է հայրիկի օգնությունը:

Մեծանալուն զուգահեռ, երեխան արդեն ինքն է ընտրում, թե ում հետ է այսօր ուզում խաղալ, իսկ վաղը՝ գնալ մանկապարտեզ: Նման բաները լիովին նորմալ երևույթներ են երեխաների դեպքում: Այլ հարց է, որ ծնողները կարող են սկսել խանդել ու մտածել, թե ինչու իրենց չեն ընտրել՝ որպես սիրելի: Հոգեբանները տալիս են դրա բացատրությունը:

Կախված է երեխայի հոգեկանէմոցիոնալ վիճակից: Եթե նա վախեցած է մի ծնողի կտրուկ պահվածքից կամ չափազանց բարձր ձայնից, ապա հաջորդ անգամ ակնհայտ չի ուզի նրա հետ լինել: Կամ իրեն նույն ձև կպահի՝ կրկնօրինակելով ծնողին: Երբեմն, ընտանիքում պահվածքի կանոնների կամ կարգապահության բացակայության պատճառով, երեխան արագ յուրացնում է պահվածքի մանիպուլյացիոն սխեմաները, երբ իր ուզածին է  հասնում բղավոցներով ու հիստերիաներով:

Շարունակությունը՝ Kidsinfo.am-ում: