SHOW BISS

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԲԵՆՆ ՈՒ ԷԴԳԱՐԸ ԴԱԴԱՐԵԼ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ «ԵՐԿՈՒՍՈՎ» ՍԵՐԻԱԼՈՒՄ. Ո՞Վ Է ՆՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԵԼՈԻ

17. 10. 2019

image

Շանթի աշնանային եթերաշրջանում ցուցադրվելու է «Երկուսով» հեռուստադրաման: Հայտնի էր, որ գլխավոր հերոսներին մանրմնավորելու են Իննա Խոջամիրյանն ու Բեն Ավետիսյանը:

Սակայն համացանցում հայտնված անոնսից պարզ է դառնում, որ գլխավոր հերոսի փոփոխություն է եղել. Բեն Ավետիսյանի փոխարեն հանդես կգա Վահե Զիրոյանը:

Bravo.am-ի հետ զրույցում սերիալի սցենարիստ  Անի Մաղաքյանը պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված փոփոխությունը:

image

«Նախատեսում էինք սեպտեմբերին եթեր մտնել, քանի որ նկարահանումները սկսել էինք ամռանը, բայց մեզ մոտ աշխատանքային հարցեր, ցայտնոտային իրավիճակներ եղան, եւ որպեսզի լավագույն արդյունքով ներկայանանք հեռուստադիտողին, որոշեցինք չշտապել»,-ասել է Անին:

Ի սկզբանե հենց սցենարիստն էր առաջարկել, որ Իննա Խոջամիրյանի հետ գլխավոր դերում լինի Բեն Ավետիսյանը.«Այո, այդպես պատկերացնում էի, շատ ոգեւորված էի, որ ռեժիսորի եւ պրոդյուսերի հետ կարողացել էինք ընդհանուր հայտարարի գալ: Բայց ստիպված եղանք փոփոխություն անել»:

Ի դեպ, Բեն Ավետիսյանից բացի, սերիալում չի նկարահանվում նաեւ Էդգար Իգիթյանը. նրան փոխարինել է Հայկ Հովհաննիսյանը:

Շարունակությունը` Bravo.am- ում: