ԻՆՉՈ՞Ւ ԱՐՔԱՅԱԶՆ ՀԱՐԻԻ և ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼԻ ԵՐԵԽԱՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԴԱՌՆԱ ԱՐՔԱՅԱԶՆ ԿԱՄ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ

Թագավորական ընտանիքում կարող է ևս մեկ երեխա ծնվել ավելի շուտ, քան կարծում եք: Սասեքսի նոր դքսուհի Մեգան Մարքլը չի թացնում, որ չի համբերում, թե երբ է մայր դառնալու: Բայց կա մի «բայց» … Մեգանի երեխան չի ստանալու արքայազնի կամ արքայադստեր կոչում՝ Հարիի երեխաները կունենան «լորդ» և «լեդի» կոչումները:

Prince Harry visit to Cardiff Castle

Բրիտանական թագի ժառանգման կանոններով՝ միայն նրանք, ովքեր ծնվել են թագավորական ընտանիքում, կարող են կրել արքայազնի ու արքայադստեր կոչումը: Արքայազն Հարիի մայրը՝ Դիանան, հայտնի է եղել որպես Ուելսի արքայադուստր, որովհետև նրա ամուսինը Ուելսի արքայազն էր, բայց ինքը երբեք այդ կերպ չի հիշատակավել պաշտոնական փաստաթղթերում:

 

Princess Diana And Prince Charles In Australia

 

Միակ մարդը, ով կարող է խախտել թագավորական կանոնը՝ թագուհին է: Եվ մեկ անգամ նա արել է դա: Քեյթի ու Ուիլյամի ավագ որդին չպետք է արքայազն դառնար, բայց թագուհին պաշտոնապես փոխել է այդ օրենքը: Ուելսի արքայազնի ավագ որդու բոլոր զավակները պետք է ունենան ու վայելեն թագավորական կոչումները:

 

Prince Harry Marries Ms. Meghan Markle - Windsor Castle

 

Հենց իր տատիկի շնորհիվ է, որ արքայազն Ջորջը, արքայադուստր Շարլոտան ու փոքրիկ արքայազն Լուին կարող են վայելել այդ պատվարժան կոչումները:

 

The Duke & Duchess Of Cambridge Depart The Lindo Wing With Their New Son

 

Թագուհին կարող է նաև ևս մեկ պաշտոնական հրաման տալ Հարիի ու Մեգանի երեխաների համար, սակայ կուզենա՞ արդյոք: Այդ մասին կիմանանք ավելի ուշ: