ԻՆՉՈ՞Վ ԶԲԱՂԵՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Երկար ճա8888_defaultնապարհ անցնելը դժվար է ոչ միայն մեծահասակների, այլև երեխաների համար: Խնդիրն այն է, որ երեխաները չեն հանդուրժում երկար ճանապարհը և նրանց պետք չէ բացատրել, որ հարկավոր է դիմանալ, մինչդեռ մեծահասակները կարող են բավականին երկար ժամանակ հաղթահարել այս խնդիրը: Հետևաբար, եթե դուք ճանապարհ եք ընկել ձեր երեխայի հետ, ապա նախապես պետք է հաշվի առնեք այն միջոցները, որոնցով կզբաղեցնեք երեխային: Ահա, թե ինչպես կարելի է ուրախացնել երեխային երկար ճանապարհի ընթացքում՝

  • Նախևառաջ, իմացեք ճանապարհային երթևեկության կանոնները, հասկացեք «ձախ», «աջ», «մոտ», «հեռու» հասկացությունները:
  • Փոքրիկին խնդրեք ցույց տալ ամենաբարձր շենքը, ամենագեղեցիկ մեքենան, կարմիր գույնը և այլն: Ինչպես գիտեք, երեխային երկար ժամանակ զբաղեցնելը գրեթե անհնար է:
  • Երեխաները սիրում են ակտիվ դերեր, ուստի այս փոքրիկ խաղից հետո նրան առաջարկեք խաղալ մատներով խաղեր:
  • Կարող եք երեխային հեքիաթ պատմել՝ ձեռքին տեղադրելով տիկնիկ:
  • Ձեռքի խաղերի հետ կապված՝ կարելի է փորձել «Գուշակիր» խաղը: Ձեռքում պահեք կոնֆետ կամ այլ հետաքրքիր բան, ապա երեխային հարցրեք, թող գուշակի՝ ինչ է պահված ձեռքում:
  • Երեխայի հետ երթևեկելիս կարեղ եք նրան որոշ գիտելիքներ փոխանցել, օրինակ հարցնել, թե որ առարկան է կլոր, քառակուսի կամ օվալաձև: Խաղը լրացրեք տարբեր գույներով:
  • Երեխան չի կարող մշտապես անշարժ նստել մի տեղում, ուստի նրան մեքենայում, ինքնաթիռում նույն տեղում մի թողեք, շարժեք ձեռքերով, ոտքերով, գլխով:
  • Երեխաները տխրում են, երբ շուրջը ամեն բան անշարժ է, քանի որ նրանց համար շրջապատում ամեն ինչ նոր է և անհայտ:
  • Գլխավորը երեխային էներգիա փոխանցելն է: Հիշե՛ք՝ երեխան լույս աշխարհ չի եկել միայն միևնույն բանով երկար ժամանակ զբաղվելու համար: Նրանց համար ամեն ինչ հետաքրքիր է և անընդհատ նոր բաներ են փորձարկում: