ՀԱՐԻԻ, ԹԵ՞ ՈՒԻԼՅԱՄԻ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՖՈՏՈՇԱՐՔՆ Է ԱՎԵԼԻ ՋԵՐՄ

Տեղանք

Հարին ու Մեգանը նկարահանումը կազմակերպել են Վինձորյան ամրոցի կանաչ հյուրասրահում: Այնտեղ, չնայած շքեղությանը, ընտանեկան մթնոլորտ է:

Prince Harry Marries Ms. Meghan Markle - Windsor Castle

 

Իսկ Ուիլյամն ու Քեյթը նկարահանվել են Բուքինգեմյան պալատի գահասենյակում: Այն լի է կարմիր գույնով և ուժով:

Royal Wedding - Carriage Procession To Buckingham Palace And Departures

 

Ընտանեկան լուսանկար

Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը լուսանկարում ընտանիքի անդամների, ինչպես նաև քողը պահող երեխաների հետ են: Փեսացուի կողմից թագուհին ու արքայազն Ֆիլիպն են, արքայազն Չարլզը և դքսուհի Կամիլան, արքայազն Ուիլյամը դքսուհի Քեյթի հետ: Իսկ հարսնացուի կողմից՝ միայն մայրը՝ Դորիա Ռագլանդը: Նա բավականին միայնակ տեսք ունի:

ընտանեկան լուսանկար Հարի Մեգան

 

Քեյթի ու Ուիլյամի հարսանեկան լուսանկարում ևս թագավորական ընտանիքը ողջ կազմով է, բայց հարսնացուի կողքին է նրա մեծ ընտանիքը՝ ծնողները, քույրն ու եղբայրը: 2011թ. հարսանիքի լուսանկարում միայն 2 աթոռ կա, իսկ 2018թ. լուսանկարում՝ 4: Հնարավոր է, սա ավելի ընտանեկան ու հարմարավետ տրամադրություն ստեղծելու փորձ է:

1398765666045_medium_110430_234617_To300411est_4582

 

Երեխաներ

Երկու զույգն էլ երեխաների հետ լուսանկարներ ունի: Մեգանն ու Հարին շրջապատել են իրենց երեխաներով և, պետք է ասել, նրանք ուրախ ու հանգիստ տեսք ունեն: Միայն նայիր արքայազն Ջորջի անկեղծ ժպիտին:

երեխաներ Հարի Մեգան

 

Իսկ ահա Քեյթի ու Ուիլյամի մոտ երեխաներ ավելի քիչ են ուրախ: Հետագայում լուսանկարիչ Հյուգո Բերնարդը հիշել է, որ նրանց բավականին երկար են համոզել ու նույնիսկ հյուրասիրել կոնֆետներով:

երեխաներ Ուիլյամ Քեյթ

 

Դիմանկար

Սա ֆոտոսեսիաների գլխավոր տարբերությունն է: Հարիի ու Մեգանի դեպքում այն սև ու սպիտակ է: Նրանք նկարահանվել են Վինձորյան ամրոցի աստիաճններին: Նուրբ է ստացվել:

դիմանկար Հարի Մեգան

 

2011թ. լուսանկարում նորապսակները նույն գահասենյակում են: Հիմա այս լուսանկարը պաշտոնական աղբյուրներում չես գտնի: Բայց նրանք զուսպ տեսք ունեին՝ ինչպես մյուս կադրերում:

520

 

Եզրակացություն

Լուսանկարները տարբեր տրամադրություններ ունեն: Առաջինը՝ դրանցով տարբեր լուսանկարիչներ են զբաղվել՝ Հյուգո Բերնարդն ու Մարիո Տեստինոն: Երկրորդը՝  նորապսակները յուրովի են դիրքավորվել ֆոտոխցիկների առջև: Մեգանն ու Հարին ավելի անմիջական տեսք ունեն:

 

Նշենք, որ պաշտոնական դիմանկարները թագավորական ընտանեկան ավանդույթ է: Հիշեցնենք, որ Հարին եղբոր հարսանեկան արարողության վարորդն է եղել, իսկ 2018թ նրանք փոխվել են դերերով: